Hraparak.am-ը գրում է.
Համացանցում են հայտնվել նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած զույգի ՝ Նարինեի ու Հովհաննեսի լուսանկարները։
Նարինե Բարսեղյանը 26 տարեկան էր և բնակվում էր Լոռու մարզի Տաշիր քաղաքում։
Նա երթևեկում էր Ստեփանավան-Երևան տաքսիով՝ իր նշանածի՝ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանի հետ։
Նրանք երկուսն էլ տեղում մահացել են։
Զույգը երեք ամիս առաջ էր նշանադրվել, միասին աշխատում էին Երևանի բանկերից մեկում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








