Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)


Հին գոթերը, որոնք ավելի քան 2,5 հազար տարի առաջ բնակվել են ներկայիս Շվեդիայի տարածքում, հնարավոր է, օգտագործել են Արեգակի և Լուսնի դիտարկումների բարդ համակարգ՝ լայնածավալ ձմեռային զոհաբերության անցկացման ժամանակը որոշելու համար, գրել է գիտական նորությունների Universe Today կայքը։


Շվեդ աստղաֆիզիկոս Գորան Հենրիքսոնը կարծում է, որ հայտնաբերել է հին օրացույց, որով կարող էր հաշվարկվել այդ ծեսերի ութամյա ցիկլը։


Խոսքը վերաբերում է Հին Ուպսալայի շրջանին, որը գտնվում է Ստոկհոլմից հյուսիս մոտ մեկ ժամ հեռավորության վրա։ Այստեղ կան հին գերմանական մշակույթին վերագրվող խոշոր դամբանաբլուրներ։ Այս ժողովուրդները վիկինգներ չէին․ նրանք պատկանում էին ավելի վաղ գերմանական խմբերի և հետևում էին հեթանոսական բազմաստվածային հավատալիքների, որոնք կապված էին Օդինի, Ֆրեյրի և Թորի կերպարների նախորդների հետ։


Հենրիքսոնի վարկածի համաձայն՝ ամենակարևոր ձմեռային ծեսն անցկացվում էր ութ տարին մեկ անգամ։ Ինը օր տևող զոհաբերությունները սկսվում էին ձմռան ամենաթեժ շրջանում՝ մոտավորապես փետրվարի 6–8-ին։ Ամսաթիվը որոշելու համար, հնարավոր է, օգտագործվել են Լուսնի փուլերն ու հորիզոնից վեր Արեգակի դիրքը։


Հնագետները Հին Ուպսալայում հայտնաբերել են սյունափոսերի երկու երկար շարք։ Դրանցից մեկը ձգվել է մոտ 850 մետր և ուղղված է եղել ենթադրյալ ծեսի ժամանակ լիալուսնի ծագման ամենահյուսիսային կետի ուղղությամբ։ Երկրորդը՝ մոտ 600 մետր երկարությամբ, ցույց էր տալիս փետրվարի 6–8-ի արևածագի ուղղությունը։


Հենրիքսոնը կարծում է, որ այս կառույցները կարող էին օգտագործվել որպես յուրատեսակ աստղագիտական օրացույց։ Դիտարկելով Լուսնի և Արեգակի ծագումը սյուների շարքերի նկատմամբ՝ հին բնակիչները կարող էին բավական ճշգրիտ որոշել նոր ութամյա ցիկլի մեկնարկի պահը։


Ըստ Հենրիքսոնի՝ ինը օր տևող ծեսի ընթացքում զոհաբերվում էին մեկ մարդ և յոթ ընտանի կենդանի։ Արարողության ավարտից հետո, ըստ միջնադարյան գրավոր աղբյուրների, սրբազան ծառից կարող էին կախված լինել կենդանիների և մարդկանց մարմիններ։ Նկարագրության մեջ զոհերի ընդհանուր թիվը հասնում էր 72-ի։


Հետազոտողը ենթադրում է, որ զոհաբերության ժամանակի ճշգրիտ որոշումը հին մարդկանց համար կրոնական մեծ նշանակություն ուներ։ Նրանք կարծում էին, որ այդ ծեսը կապահովի կարգ ու բարեկեցություն առաջիկա ութ տարիների համար։


Հետաքրքիր է, որ այն ժամանակ Հին Ուպսալայի լանդշաֆտը զգալիորեն տարբերվում էր ներկայիս լանդշաֆտից։ Մոտ մեկուկես հազար տարի առաջ Բալթիկ ծովի մակարդակը մոտ 19,5 մետր բարձր էր, քան այժմ, և ծովը գտնվում էր դամբանաբլուրներից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա։ Հենրիքսոնը ենթադրում է, որ ջրում արևի ճառագայթների արտացոլումն ու տեղադրված սյուներից առաջացող ստվերները կարող էին լրացուցիչ օգնել աստղագիտական դիտարկումներում։


Մեր թվարկության մոտ 450–550 թվականներով թվագրվող այսպես կոչված երեք թագավորական դամբանաբլուրների հարևանությամբ հնագետները նաև հայտնաբերել են կառույցների հետքեր, որոնք կարող էին կապված լինել այս դիտարկման համակարգի հետ։


Հետազոտողի կարծիքով՝ Լուսինը հատուկ նշանակություն ուներ նաև թաղման ծեսերում։ Ուպսալայի շրջանում հայտնաբերվել են բազմաթիվ թաղումներ նավակներում, որոնք թվագրվում են մոտավորապես 550–1100 թվականներով։ Դրանցից որոշներում մահացածների հետ միասին թաղվել են ձիեր, շներ և հանդերձյալ կյանքի համար անհրաժեշտ իրեր։ Նավային որոշ թաղումների կողմնորոշումը նույնպես կարող էր կապված լինել լիալուսնի ծագման հետ։

Լրահոս

Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները