Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախ հայտնի դարձավ ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներից, այլ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից։ Այնուհետև հայկական կողմը հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում է, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական՝ 13-րդ նիստը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական հարցեր, համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի, սահմանազատման քարտեզի պատրաստման, ինչպես նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման կարգերի նախագծերը։Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Գրիգորյանն ու Մուստաֆաևը առանձնազրույց են ունեցել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շուրջ։ Բացի այդ, կողմերը, գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։
Սակայն հենց այստեղ է սկսվում գլխավոր հարցը․ ո՞ւմ հետ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ օրակարգով և ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակում են Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանում հանդիպել գործարարների հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում այս հարցերի պատասխանները բացակայում են։Հայաստանի հանրությունն այս պահին չգիտի՝ ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ ոլորտներ են քննարկվել, արդյոք խոսքը միայն տնտեսական հնարավոր կապերի մասին է եղել, թե նաև տարանցիկ ուղիների, ենթակառուցվածքների, լոգիստիկայի կամ այլ զգայուն հարցերի։ Չկան մանրամասներ նաև այն մասին, թե արդյոք քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության թեմաները՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը, Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, ինչպես նաև Բաքվից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները։
Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ադրբեջանի պաշտոնական և կիսապաշտոնական շրջանակները գրեթե ամեն հարմար առիթով շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքի տարբեր հատվածներ ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բաքվի հռետորաբանության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ոչ միայն չեն նվազել, այլև հաճախ մատուցվում են որպես քաղաքական օրակարգ։ Այս ֆոնին ադրբեջանական բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, այն էլ՝ առանց բավարար հրապարակային պարզաբանման, բնականաբար առաջացնում է լուրջ հարցեր։Առավել խնդրահարույց է այն, որ Հայաստանի իշխանությունները, խաղաղության գործընթացի անվան տակ, հանրությանը չեն ներկայացնում բանակցությունների ամբողջական քաղաքական համատեքստը։ Եթե խոսքը սահմանազատման հանձնաժողովի տեխնիկական աշխատանքի մասին է, ապա հասարակությունը պետք է իմանա՝ ինչ սկզբունքներով է այն իրականացվում, ինչ քարտեզներ են կիրառվում, ինչ փուլում են աշխատանքները և արդյոք դրանք չեն առաջացնում նոր անվտանգային ռիսկեր սահմանամերձ բնակավայրերի համար։

Խաղաղությունը չի կարող կառուցվել փակ դռների հետևում՝ առանց հասարակության վստահության։Ի վերջո, պետական մակարդակով թափանցիկությունը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նախկինում պատերազմած և շուրջ երեք տասնամյակ թշնամական հարաբերություններ ունեցած երկրի պաշտոնյաների այցին։ Հանրությունը իրավունք ունի իմանալու՝ ինչ օրակարգով են նրանք եկել Հայաստան, ում հետ են հանդիպել, ինչ հարցեր են քննարկվել և արդյոք այդ քննարկումներում Հայաստանի պետական, անվտանգային և հումանիտար շահերը պատշաճ կերպով ներկայացվել են»։

Լրահոս

Ռուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ Կարապետյան
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելու
BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը
ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը
Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է. Պեսկովը՝ Ուկրաինային
Պուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում
Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով
Փաշինյանը մեղադրեց Հայկ Սարգսյանին, իսկ պաշտպանեց ՔՊ-ական Գարիկ Սարգսյանին
Օլիգարխ էր ուզում դառնալ. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու են լարվել հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ
«Տոյոտան» բացեք գոնե ձեր սպասարկող մեքենաները չմնան առանց կալոտկա փոխել. լրագրողը` Փաշինյանին
Նրանք, ովքեր ասում են՝ թույլ չեն տալու Քյարքին վերադարձվի Ադրբեջանին, հրահրում են պատերազմ. Փաշինյան
Գագիկ Խաչատրյանը, երբ սիմուլյանտության համար պետք չլինի, ոչ միայն կքայլի, այլև՝ կվազի. Փաշինյան
Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները. Ալեն Սիմոնյան
Հնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներ
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր
ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը դաշինք են ձևավորելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը աջակցության նոր ծրագիր կմշակի գյուղմթերքի մթերման համար․Նիկոլ Փաշինյան
Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան
Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունը
Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը

Լրացուցիչ նորություններ

...

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է