Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է:


Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:


Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնելով ամենաիսկական արշավանք Հայ առաքելական եկեղեցու դեմ, զանգվածային ռեպրեսիաների ենթարկելով ազգային Եկեղեցու տասնյակ արժանավոր հոգևորականների, վիրավորելով միլիոնավոր հայ մարդկանց կրոնական զգացմունքները՝ Փաշինյանը, միևնույնն է, պարտվեց այդ պայքարում:


Ավելին, ինչինչ խարդավանքների ու ճնշումների հետևանքով նրա կողմն անցած տիրադավ մի քանի եպիսկոպոսներն էլ ենթարկվեցին հանրային պարսավանքի ու խայտառակ եղան: Ու հիմա, Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով, Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ «փոցխին»:


Մասնավորապես, իր ՔՊ-ի նախընտրական ծրագրում ինչ-որ չարեփոխումներ է նախատեսել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ: Մայր Աթոռի վրդովված արձագանքը, բնականաբար, չուշացավ: Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտեց այդ դրսևորումը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ դրույթները մերժելի են, դրանք Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում են։


«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,-հայտարարեց Մայր Աթոռը:


Այս ամենի հետ կապված մեկ այլ նրբերանգ էլ կա: Փաշինյանի ու Հայ առաքելական եկեղեցին ատող նրա քպական նեղ շրջանակի հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե հոգևորականները միջամտում են քաղաքական գործընթացների (թեպետ դա հոգևորականներին արգելված չէ, առհասարակ):


Բայց հիմա ստացվում է, որ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներն իրենց ծրագրի մեջ ընդգրկելով՝ Փաշինյանը ինքն է ուղիղ կերպով հոգևորականներին ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին ներքաշում քաղաքական դաշտ: Ընդհանրապես, Փաշինյանի այդ քայլը՝ Եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոցխին կանգնելը:


Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին, հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ: Ընտրությունից 1,5 ամիս առաջ:


Դե-դե... Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ջերմուկում կեղծ խմիչք և ծխախոտ է իրացվել (տեսանյութ)
Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph
Ռուսաստանը Ուկրաինայում ևս 5 գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատել
Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում
ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել
Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու (տեսանյութ)
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել ներգաղթյալների արտաքսումը երրորդ երկրներ՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորության
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով
Կարևոր
Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպում է սպասվում
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել
Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով
Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ
Ռուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը Արկտիկայում
Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը
Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան
Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»