CBS News-ի հաղորդմամբ՝ Մինեսոտայում ոստիկանը կրակել և սպանել է «Ռուբին Տյումեն» ակումբի նախկին հոկեյիստ Նիկո Սակետիին։
Սենթ Լուիս շրջանի շերիֆի դեպարտամենտի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ վրաերթ կատարելուց հետ Սակետին դիմել է փախուստի և կանգնեցվել է ոստիկանների կողմից։
Ոստիկանների հետ զրույցի պահին նա մեքենայից երկարափող ատրճանակ է հանել։ Շերիֆի օգնականը կրակել է 37-ամյա Սակետիի վրա, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Սակետին 2007 թվականի Ազգային հոկեյի լիգայի մուտքի դրաֆթում «Դալաս Սթարզ»-ի կողմից ընտրվել է 50-րդ համարի տակ։ Նա երբեք չի խաղացել NHL-ում։ 2014-15 մրցաշրջանում նա «Ռուբին»-ի կազմում խաղացել է ինը խաղ Հոկեյի բարձրագույն լիգայում։








