Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բժիշկները ներկայացրել են շաքարի ամենաապահով փոխարինիչները


Սթևիան և լոհանի էքստրակտը կարելի է համարել ամենաանվտանգ շաքարի փոխարինիչները՝ չափավոր օգտագործման պայմանով։ Այս մասին Wellness Pulse պարբերականին հայտնել է Սանդրա Վիգելենեն՝ դիետոլոգ և գլոբալ սննդի փորձագետ Դանիայի Օրհուսի համալսարանի VIA քոլեջից։

Փորձագետի խոսքով՝ քաղցրացուցիչները կարելի է բաժանել երեք խմբի՝ արհեստական, բնական և շաքարային սպիրտներ (պոլիօլներ)։

Արհեստական քաղցրացուցիչները սինթետիկ նյութեր են, որոնք հարյուրավոր անգամ ավելի քաղցր են, քան շաքարը։ Դրանք գրեթե կալորիա չեն պարունակում և հաճախ օգտագործվում են դիետիկ մթերքներում և ըմպելիքներում։ Ամենահայտնի օրինակներից են ասպարտամը, սուկրալոզան, սախարինն ու կալիումի ացեսուլֆամը։

«Չնայած լայն տարածմանը, դրանց անվտանգությունը մինչ օրս քննարկման թեմա է։ Օրինակ՝ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը ասպարտամը դասակարգել է որպես հնարավոր քաղցկեղածին մարդու համար, սակայն միայն այն քանակներով, որոնք բազմակի անգամ գերազանցում են սովորական օգտագործումը», – նշել է փորձագետը։

Բացի այդ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ նման քաղցրացուցիչները կարող են ազդել աղիքների միկրոբիոտայի և ախորժակի վրա։ Սակայն, ինչպես ընդգծել է Վիգելենեն, այդ տվյալները դեռևս բավարար չեն առողջության վրա երկարաժամկետ ազդեցության մասին եզրակացություններ անելու համար։

Բնական, առանց կալորիայի քաղցրացուցիչները, ինչպիսին են սթևիան և լոհանի էքստրակտը (բազմամյա խոտաբույս բույսից), ստացվում են բույսերից։ Դրանք 150–300 անգամ ավելի քաղցր են, քան շաքարը, և հաճախ օգտագործվում են «բնական» կամ «օրգանիկ» նշմամբ արտադրանքներում։

«Այս նյութերը համարվում են անվտանգ, սակայն, չնայած բուսական ծագմանը, այնուամենայնիվ ենթարկվում են տեխնոլոգիական մշակման։ Ուստի չափավորությունն այստեղ ևս մնում է հիմնական սկզբունքը», – նշել է դիետոլոգը։

Շաքարային սպիրտները՝ (էրիթրիտոլ, սորբիտ, քսիլիտ, մալթիտ), հաճախ հանդիպում են ծամոնների, դիետիկ թխվածքների և քաղցրավենիքների մեջ։ Դրանք պարունակում են ավելի քիչ կալորիաներ, քան սովորական շաքարը, և ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս։ Սակայն դրանց չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել փքվածություն, գազեր և անգամ լուծ՝ հատկապես զգայուն մարդկանց մոտ։

«Շաքարի փոխարինիչները կարող են լինել հավասարակշռված սննդակարգի մի մաս, բայց չպետք է ծառայեն որպես արդարացում՝ չափից ավելի քաղցրացուցիչ պարունակող մթերքներ օգտագործելու համար», – եզրափակել է Վիգելենեն։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ
Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Երազ է տեսել ու սպանել մարդուն
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը
Մոսկվան արմատական է տրամադրված
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի
Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ)
Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ)
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան

Լրացուցիչ նորություններ

...

Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն

Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն

PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում

Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները