Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները վերսկսելու ջանքերին։ Շենժենում Հարավային Կորեայի ղեկավարը կոչ է արել Պեկինին կառուցողական դեր ստանձնել Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու գործում։
Սեուլի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վի Սոնգ Լակի փոխանցմամբ՝ Սին պատրաստ է աջակցել նաև տարածաշրջանում խաղաղ համակեցության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։
Լին ընդգծել է, որ թերակղզու կայունությունը կարևոր է նաև չին-հարավկորեական հարաբերությունների զարգացման համար։








