Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան


Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան՝ բոյկոտելու Բաքվում անցկացվող COP29-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կլիմայական արդարության հայկական նախաձեռնությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Գրետա Թունբերգը` բնապահպանական ակտիվության աշխարհի առաջատար ձայներից մեկը, ժամանել է Հայաստան: Այսօր Կլիմայական արդարության հայկական նախաձեռնության անդամները և բնապահպան ակտիվիստները ջերմորեն ողջունեցին Գրետային:

Նրանք միասին այցելեցին Հաղպատի հինավուրց վանքը, որն արժեքավոր հայկական ժառանգություն է՝ նրա հետ մեր հարուստ մշակույթի մի մասնիկը կիսելու համար: Գրետան բոյկոտում է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրետան վրացական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Վրաստանից հետո ժամանելու է Հայաստան բնապահպան ակտիվիստների հետ բողոքի ակցիա կազմակերպելու համար։ Նա նաև հայտարարել էր, որ չի մասնակցելու Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովին։

Ակտիվիստի խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է և ՄԱԿ-ի կողմից կեղծավորության հերթական հերթական դրսևորում, քանի որ Ադրբեջանն ավտորիտար և նավթային երկրի է, որը հայերի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումներ: «COP 29-ը անցկացնելու է մի երկիր, որն այդքան կախված է հանածո վառելիքից և ծրագրում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը։ Դա ապտակ է բոլոր այն մարդկանց համար, որոնք տառապում են թե կլիմայի փոփոխությունից, թե ադրբեջանական ռեժիմից»,- հայտարարել էր Թունբերգը։

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերին բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ իբրև թե «բնապահպանական աղետը կանխելու» նպատակով  փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ցուցարարների շարքում էր, օրինակ՝ ադրբեջանցի նախկին զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովը:

Ըստ տեղեկությունների՝ նա պահեստազորի կապիտան է, խոսում է հայերեն։ Նրանց շարքում էր նաև Ռամիլ Սաֆարովը, որը Հունգարիայում հայ զինվորականի էր կացնահարել։ 

Տասնյակ ցուցարարների շարքում կային զինվորականներ, հրապարակված տեսանյութերում երևացել էր նաև թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը, որը եվրոպական մի շարք երկրներում արգելված է։

Լրահոս

Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում
2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան
31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ
Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին
Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը
Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ
Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ
Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել
Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք
Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների (Լուսանկարներ)
Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում. ո՞ւմ է ժպտալու ֆինանսական հաջողությունը
Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ
Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ
ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային
Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում
Վանաձորում և Գուգարքում ջրանջատումներ են
Հայաստան-Իրան սահմանին բեռնատարների տեղաշարժը կհեշտացվի․ ստորագրվել է հուշագիր
Վրաստանն օտարերկրացիներին թույլատրել է բուհ ընդունվել առանց քննությունների
Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» առաջին անգամ աճուրդի է հանվել

Լրացուցիչ նորություններ

...

Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում

31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ

Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ

Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել

Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների (Լուսանկարներ)

Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ

ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային

Վրաստանն օտարերկրացիներին թույլատրել է բուհ ընդունվել առանց քննությունների

Ջարեդ Քուշներ․ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը խոչընդոտում է տարածքներ զիջելուց Ուկրաինայի հրաժարվելը

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին

«Ճակատագրական սեր». նիգերիացի ինտերնետ-խարդախները սիրահարված ամերիկուհիներից շորթել են ավելի քան 6 մլն դոլար

Պեսկով․ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է

Կրեմլ. Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում

«Երկնքում գտնվող աշտարակն» անցել է 30 հազար կիլոմետր․ ԱՄՆ-ում փորձարկել են բջջային կապի նորագույն եղանակը

Տղամարդը բաժանումից հետո դատարանի միջոցով նախկին սիրեցյալից պահանջել է 369 հազար դոլար, որը ծախսել էր թանկարժեք նվերների վրա

Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը

«Ոչ մի քայլ հետ». շուրջ 20 հազար մարդ Դյուսելդորֆում մասնակցել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ բողոքի ակցիային

Թրամփի մանկության տունը վաճառվել է 1,93 մլն դոլարով՝ լքված բնակարանից ժամանակակից առանձնատան վերածվելուց հետո

Իրանի աջակցությունը վայելող հութիները վերջին օրերին լայնածավալ հարձակում են իրականացրել Եմենի արևմուտքում (տեսանյութ)