Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի



Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադային նոր պաշտպանական փաթեթի համար՝ նշելով, որ այն առաջին հերթին կուժեղացնի երկրի հակաօդային պաշտպանությունը։



«Սա առաջին հերթին մեր ՀՕՊ-ի ուժեղացումն է՝ և՛ Patriot համակարգերի, և՛ մեր մարտական ինքնաթիռների համար, որոնք խոցում են ռուսական ռեակտիվ «Շահեդները»»,- գրել է Զելենսկին։



Նրա խոսքով՝ Կանադայում ներկայում վերապատրաստվում է 21 ուկրաինացի օդաչու։ Ուկրաինացի զինվորականների պատրաստմանը տարբեր փուլերում մասնակցում են նաև այլ երկրներ։



Զելենսկին հայտնել է նաև Կանադայի հետ «Drone Deal»-ի շուրջ պայմանավորվածության մասին՝ նշելով, որ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրվել է։ Նրա խոսքով՝ այն Ուկրաինային լրացուցիչ հնարավորություններ կտա ֆինանսավորելու պաշտպանությունը, իսկ Կանադային՝ ստանալու ժամանակակից պատերազմի պայմաններում փորձարկված տեխնոլոգիական հնարավորություններ։



Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև էներգետիկ ոլորտում, որոնք, ըստ Զելենսկու, կարևոր են ինչպես առաջիկա ձմռանը, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։



Կանադան նաև 40 միլիոն դոլար կհատկացնի ուկրաինացի վետերանների համար ստեղծվելիք հիմնադրամին։



Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի հանձնվի։



Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբում, իր խոսքով, Վլադիմիր Պուտինը կանխատեսում էր արագ հաղթանակ և Կիևի գրավում մի քանի օրվա ընթացքում։



«Նա կարծում էր, որ ուկրաինական պետությունը կփլուզվի, որ հնարավոր կլինի կոտրել ուկրաինացի ժողովրդի կամքը։ Անցել է չորս տարի և 198 օր խիզախ դիմադրության։ Ուկրաինան երբեք չի հանձնվի»,- հայտարարել է Քարնին։


Լրահոս

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Լրացուցիչ նորություններ

...

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին

Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան

Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը

Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից

ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը

Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ

Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը

Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար

Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները