Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և եվրոպական երկրների մի շարք պաշտոնյաներ գտնվել են այն տարածքում, որտեղ ռուսական ԱԹՍ-ն հարված է հասցրել ուկրաինա-լեհական սահմանին։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։

 


Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Յագոդին-Դորոհուսկ սահմանային անցակետի շրջանին։ Հարվածի հետևանքով բեռնատարներ են այրվել, վնասվել է նաև ավտալցակայանի համալիրը։

 


Այդ պահին տարածքով հատուկ գնացքով անցել են Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խորհրդական Զաուտերը, եվրոպական այլ կառավարությունների անվտանգության հարցերով խորհրդականներ և Բունդեսթագի պատգամավորներ։

 


ԱԹՍ-ի մասին նախազգուշացումից հետո գնացքը կանգնեցվել է։ Ուղեկցորդներն արթնացրել են ուղևորներին և պատրաստել հնարավոր տարհանման։ Որոշ ժամանակ անց տագնապը չեղարկվել է։

 


Գնացքի բոլոր ուղևորներն անվնաս են մնացել։

 


Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին ուկրաինա-լեհական սահմանային անցակետին հասցված հարվածի կադրերը։

 

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան տեղի ունեցածն անվանել էր «պուտինյան ահաբեկչություն» և հայտարարել, որ ռուսական սպառնալիքն արդեն «թակում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դռները»։

 

Նա գործընկերներին կոչ էր արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, սահմանել ամբողջական առևտրային էմբարգո, արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը և խստացնել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցները։

 

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ հետախուզությունից տեղեկություն է ստացել, ըստ որի՝ Ռուսաստանը հարվածներ է նախապատրաստում սահմանային անցակետերի ուղղությամբ։


Նշվում է, որ գնացքում եղել են նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մերձավոր խորհրդականներից մեկը, ԵՄ մի շարք երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ինչպես նաև դիվանագետներ և գիտնականներ։

 

Տեղեկությունը գնացքում գտնված անձանց վերաբերյալ այս պահին պաշտոնապես հաստատված չէ։

Լրահոս

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ
Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի
Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով
Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է
Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան
Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները
Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել
Կարևոր
Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը
Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին

Լրացուցիչ նորություններ

...

Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի

Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին

Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին

Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը

Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին

Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը

Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից

Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը

«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին

Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է

Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված

Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո

Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել են

NVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմ

Վենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցից