Ֆրանսիայում նոյեմբերի 21-ին վեցերորդ շաբաթ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են նախատեսված կյանքի թանկացման դեմ։ «Դեղին բաճկոնների» համակարգող խմբի հաշվարկով՝ ամբողջ երկրում 148 ցույց է հայտարարվել։
Գնաճից բացի, այս անգամ ակցիաների օրակարգում բնակարանի մատչելիությունն է։Մարսելում իշխանությունները թույլատրել են արհմիությունների համատեղ երթը։ Մեկնարկը նշանակված է տեղական ժամանակով 14։30-ին։ Լիոնում կազմակերպիչները հավաք են հայտարարել կես ժամ ավելի վաղ, իսկ քաղաքային կենտրոնի մի հատվածում իշխանություններն արգելել են ցույցերը։
Ներքին գործերի նախարար Լորան Նյունեսը շրջանների ղեկավարներին զգոնության կոչ է արել։ Շաբաթօրյա ցույցերը համընկնում են արհմիությունների և բնակարանային իրավունքների պաշտպանների համաեվրոպական նախաձեռնության հետ․ մի շարք երկրներում նրանք ուրբաթից կիրակի համատեղ ակցիաներ են անցկացնում։








