Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն կրկին տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի սուր ցավերի և փքվածության պատճառով։ Տեղեկությունը հայտնել է բրազիլական G1 լրատվական հարթակը։
Համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերել է բարակ աղիքի ախտահարում՝ բորբոքային նշաններով։ Բժիշկների գնահատմամբ՝ նախկին նախագահի վիճակը ներկայում կլինիկորեն կայուն է։
Նա գիտակցության մեջ է և ստանում է անհրաժեշտ դեղորայքային բուժում։ Բուժանձնակազմը, սակայն, զգուշացրել է, որ վիճակի հետագա զարգացումը դժվար կանխատեսելի է։
Բոլսոնարու առողջական խնդիրները կապված են նաև 2018 թվականին ստացած դանակահարության և դրան հաջորդած վիրահատությունների հետ։ Բժիշկները չեն նախատեսում նրա շուտափույթ դուրսգրումը։








