Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ջարեդ Քուշներ․ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը խոչընդոտում է տարածքներ զիջելուց Ուկրաինայի հրաժարվելը


Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Կիևը չի ցանկանում համաձայնել այն տարածքների զիջումը, որոնք պահանջում է Ռուսաստանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, հայտնում է «Украинская правда»-ն։


Սեպտեմբերի 12-ին Կիևում YES ամենամյա ֆորումում ելույթ ունենալով՝ Քուշներն ասել է, որ Վաշինգտոնն արդեն պատրաստել է խաղաղության համաձայնագրի հիմնական մասը, սակայն դրա կնքումը դանդաղում է տարածքների վերաբերյալ պայմաններին Ուկրաինայի համաձայնության բացակայության պատճառով։


«Նախագահ Պուտինը նշել է իր գիծը, այսինքն՝ այն, ինչին նա ցանկանում է հասնել։ Եթե Ուկրաինան համաձայնվեր հետ քաշվել մինչև այդ գիծը, ապա համաձայնագրի մնացած մասը մեզ մոտ արդեն պատրաստ կլիներ։ Բայց Ուկրաինան հիմա չի ցանկանում դա անել», — հայտարարել է Քուշները։


Ըստ նրա, ամերիկացի միջնորդների խնդիրն է գտնել «ստեղծարար լուծում», որը չի հակասի Ուկրաինայի դիրքորոշմանը, բայց թույլ կտա հասնել հակամարտության ավարտին և ստեղծել պայմաններ, որոնք ապագայում կբացառեն դրա կրկնությունը։


Քուշները նաև հայտարարել է, որ տարածքային հարցը պետք է լուծել՝ հաշվի առնելով ռազմաճակատի իրավիճակը։ Միջնորդների խնդիրներից մեկը, ըստ նրա, այնպիսի լուծում գտնելն է, որը թույլ կտա սառեցնել հակամարտությունը։


Խոսելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների մասին՝ Քուշները հայտարարել է, որ երկու կողմերն էլ «մեծ ցավ» են ապրում և վճռականություն են ցուցաբերում պատերազմն ավարտելու հարցում։ Ըստ նրա, Ռուսաստանն այժմ հայտարարում է կարգավորման հնարավոր եղանակը քննարկելու պատրաստակամության մասին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես տրամադրված է ավարտել հակամարտությունը։


«Մեզ պարզապես պետք է գտնել ճիշտ բանաձևը, որը բոլորին կհամապատասխանի», — ասել է ամերիկացի ներկայացուցիչը։


Միևնույն ժամանակ, Քուշներն իր ելույթում գրեթե չի անդրադարձել հակամարտության սկսման համար Ռուսաստանի պատասխանատվության հարցին՝ կենտրոնանալով մարտական գործողությունների դադարեցման և դրան հաջորդող տնտեսական զարգացման հեռանկարների վրա։ Նա առաջարկել է ավելի մեծ ուշադրություն դարձնել բիզնես շահերին և տնտեսական բարգավաճմանը պատերազմի ավարտից հետո։


Քուշների ելույթի ժամանակ Կիևում հնչել է օդային տագնապի ազդանշան՝ կապված ռուսաստանյան հերթական հարձակման հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտադիր է պարբերաբար գալ Ուկրաինայի մայրաքաղաք՝ աջակցություն ցուցադրելու և օդային հարվածների դադարեցմանը նպաստելու համար, Քուշները հայտարարել է, որ նախընտրում է աշխատել հեռավար։


«Մենք ցուցադրական դիվանագիտության կողմնակիցներ չենք։ Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է՝ հեռախոսով կամ Zoom-ի միջոցով։ Ես կցանկանայի գալ այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատվի», — ասել է նա։


Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Կիև և Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության նպատակը կողմերի դիրքորոշումների մերձեցումն էր։ Նույն օրը Զելենսկին հայտնել էր բանակցությունների երեք փուլերի մասին՝ դրանք անվանելով առարկայական։ Ըստ նրա, քննարկվել են պատերազմի ավարտի հնարավոր պարամետրերը և Ուկրաինային կարճաժամկետ աջակցությունը։


Ավելի վաղ Քուշները հայտարարել էր, որ մինչև ձմեռ Ուկրաինայում պատերազմի ավարտը երաշխավորված չէ, սակայն ամերիկյան կողմն աշխատում է այդ նպատակին հասնելու պայմանների ստեղծման ուղղությամբ։

Լրահոս

Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից

Լրացուցիչ նորություններ

...

Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ

Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք

Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ

Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ

Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար

Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից

Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի

Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը

Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում

NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն

Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին

Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին

WP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում