Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ Ազգային ժողովում ուժային կառույցների ներկայացուցիչները փակ ռեժիմով ներկայացրել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։Խորհրդարանական քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Ուժային կառույցների բյուջետային քննարկումները, ինչպես հայտնի է, հիմնականում անցնում են փակ ռեժիմով։ Պատճառը ներկայացվող ծախսերի գաղտնի բնույթն է, սակայն փակ դռների հետևում քննարկվող հարցերի բովանդակությունն ու դրանց պատասխանները հանրության համար շարունակում են անհասանելի մնալ։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա քննարկմանը հիմնական հարցերը ուժային կառույցների ղեկավարներին ուղղել են ընդդիմադիր պատգամավորները։ Իշխանական պատգամավորների մասնակցությունը, մեր տեղեկություններով, բավական սահմանափակ է եղել։

Քննարկմանը ներկա են եղել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը և Արփի Դավոյանը։ Անգամ, մեր տեղեկություններով, Վիլեն Գաբրիելյանը վրդովված է եղել իշխանականների պասիվ ներկայությունից, որ պատգամավորները մենակ են թողել ուժայինների ղեկավարներին։Հատկանշական է, որ քննարկմանը մասնակցելու համար պատգամավորները պետք է ունենան պետական գաղտնիքի համապատասխան թույլտվություն։

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը սկզբում ներկա է եղել Սուրեն Պապիկյանի զեկուցմանը, սակայն հետագայում ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը, քանի որ չի ունեցել անհրաժեշտ գաղտնիության թույլտվությունը։Մեր տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը Պապիկյանից փորձել է պարզել, թե ինչու են Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները լարվել, և ինչ քայլեր են իրականացվում այդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ՀԱՊԿ-ին առնչվող փաստաթուղթ է հրապարակել՝ փորձելով նախարարից ստանալ հստակ պատասխաններ։Իսկ Շաքիի վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը ընդդիմությունը որոշել է թողնել այսօրվա քննարկմանը։ Բանն այն է, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ Շաքիի դեպքերը փակ, գաղտնի ռեժիմով քննարկելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա քննարկմանը ընդդիմադիրների մասնակցությունը բավական սահմանափակ է եղել, և այսօր սպասվում է, որ ավելի մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ կմասնակցեն փակ նիստին՝ փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շաքիում, և ինչու են այդ դեպքերի շուրջ բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան։Մեր տեղեկություններով՝ այսօրվա փակ նիստին ներկա են լինելու նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։Այսպիսով, ուժային կառույցների ղեկավարները հերթական անգամ խորհրդարանում հայտնվելու են փակ դռների հետևում։

Իսկ Շաքիի դեպքերի շուրջ առաջացած հարցերի պատասխանները, ինչպես նաև ուժային կառույցների աշխատանքի և բյուջետային ծախսերի վերաբերյալ մանրամասները շարունակում են մնալ գաղտնիության քողի տակ»։


Լրահոս

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը