Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական կողմն է պատասխանատու Ֆիննական ծոցում ռուսական «Sparta II» նավին նոյեմբերի 21-ին հասցված հարվածի համար։ Նրա պնդմամբ՝ նավը ռազմական նշանակության բեռ էր տեղափոխում։
Միջադեպին անդրադարձել է նաև Նորվեգիայի պաշտպանության նախարար Թորե Սանդվիկը։ Նա Ուկրաինային կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի պահանջները և հաշվի առնել տարածաշրջանային անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ նման հարձակումները կդադարեն, եթե Ռուսաստանը վերջ դնի պատերազմին։








