CNN Brasil-ը հաղորդում է, որ Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ, երբ դրա տերը ուղիղ եթերում էր։ «Մանաուսում մեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել խանութի մեջ։
Վթարը հեռարձակվել է ուղիղ եթերով, երբ հագուստի խանութի տերը և աշխատակիցը առցանց հաղորդում էին անցկացնում «Սև ուրբաթի» զեղչերի մասին», - հաղորդում է լրատվամիջոցը։
Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ մեքենան մխրճվում է խանութի մեջ և վրաերթի ենթարկում տիրոջը։ Կինը հայտնել է, որ ցավեր է զգում, բայց, ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում: Վթարից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:








