Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են, որ երկրի հարավ-արևմուտքում՝ Թաիզ նահանգի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ զոհվել կամ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է ապստամբների կառավարության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անիս ալ-Ասբահին։
«Ուրբաթ առավոտյան Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-15 ինքնաթիռը, թռչելով Խամիս Մուշայիթ ռազմաբազայից, երեք հարված է հասցրել Թաիզ նահանգի Էլ-Վազիա շրջանում գտնվող Ալ-Հադարա շուկային։ Դրա հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվել և վիրավորվել են», – ասվում է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Ալ-Ասբահին X սոցիալական ցանցում հավելել է, որ նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ։








