Ֆրանսիական արյան ծառայությունը (EFS) հայտնել է, որ իր սառնարաններից մի քանիսը ենթարկվել են կիբերհարձակման, որի արդյունքում հաքերները փոխել են իր մատակարարներից մեկի աշխատանքային պարամետրերը։
«Ֆրանսիական արյան ծառայությունը (EFS) հաստատում է կիբերանվտանգության միջադեպը, որը ազդել է իր սառնարանային սարքավորումների մատակարարներից մեկի վրա։ 2026 թվականի նոյեմբերի 2-ին Ֆրանսիական արյան ծառայության (EFS) սառնարանային սարքավորումների մատակարարներից մեկը ենթարկվել է կիբերհարձակման։
Տուժել են EFS-ի երեք օբյեկտներում տեղադրված սառնարանային խցիկների մոնիթորինգի և կառավարման համակարգերը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ծառայությունը նշել է, որ հարձակումը փոխել է մեկ մատակարարի սառնարանային խցիկների աշխատանքային պարամետրերը։
«Չնայած EFS-ը կիբեռհարձակման անմիջական թիրախը չէր, գրանցվել են անսարքություններ, որոնք փոխել են այս մատակարարի սարքավորումներով հագեցած սառնարանային կայանքների աշխատանքային պարամետրերը: Մասնավորապես, ջերմաստիճանի շեմերը և հալեցման պարամետրերը սահմանվել են չափազանց բարձր արժեքների», - հավելել է EFS-ը:








