Իմ կարծիքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պետք է լուծարվի, և ինքս դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ այս ուժին առնչվող քրեական բոլոր գործերը մեկ փաթեթով քննելու համար։ Այս մասին Factor TV-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Այդ բուրգը նախապես մշակված, պլանավորված բուրգ է, որի գլխավերևում Սամվել Կարապետյանն է և նրա ֆինանսական կապիտալը։ Իմ կարծիքով Սամվել Կարապետյանը Հայաստան-Ռուսաստան հակադրության զոհն է, ոչ թե քաղաքական գործոն»։








