Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջն այս պահին վիրահատում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա քույրը։ Կնոջ առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, որտեղ հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։
Դեպքից հետո Մուսաևը դիմել է փախուստի, սակայն իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Շաքիի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Ադրբեջանի քաղաքացին երկու ամսով կալանավորվել է։








