Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը


Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը խոստացել է վերադարձնել Ֆրանսիային իր ուժը, ազդեցությունն ու անվտանգությունը՝ բացելով 2027 թվականի ընտրություններից առաջ իր նախագահական քարոզարշավը, հայտնում է Europe 1-ը։


Հոկտեմբերի 25-ին Օռլեանում ունեցած առաջին խոշոր նախընտրական ելույթի ընթացքում նա իր ծրագրի կենտրոնական թեմա է հայտարարել «Ֆրանսիայի վերածնունդը» և կոչ արել հրաժարվել անկումային տրամադրություններից։


Մոտ 8,5 հազար կողմնակիցների առաջ Լը Պենը հայտարարել է, որ երկիրը ապրում է ոչ թե իր պատմության ավարտը, այլ պատմական և տեխնոլոգիական փոփոխությունների շրջան։ Նրա կարծիքով, ներկայիս դարաշրջանը հիշեցնում է Վերածննդին նախորդած ժամանակը, և Ֆրանսիան կարող է կրկին մտնել մշակութային, տնտեսական և քաղաքական վերելքի փուլ։


«Ես ձեզ չեմ առաջարկում վերստեղծել նախկին Ֆրանսիան։ Ես առաջարկում եմ նախագծել և կառուցել ապագայի Ֆրանսիան», — հայտարարել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ վերածնունդը չպետք է նշանակի կտրուկ խզում անցյալի հետ կամ կործանարար հեղափոխություն։


Լը Պենը խոստացել է խստացնել միգրացիոն քաղաքականությունը, ուժեղացնել պայքարը հանցավորության և քրեական խմբավորումների դեմ, ինչպես նաև վերականգնել ազգային ինքնիշխանությունը։ Նա հանդես է եկել օտարերկրյա հանցագործների ավտոմատ արտաքսման օգտին և հայտարարել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ու երկրում կարգուկանոնը վերականգնելու անհրաժեշտության մասին։


Քաղաքական գործիչը նաև կոչ է արել վերադառնալ ֆրանսիական մշակույթի ավանդույթներին և ընդգծել է, որ պետությունը պետք է պաշտպանի քաղաքացիներին բռնությունից և անպատժելիությունից։ Միջազգային քաղաքականության մեջ նա խոստացել է Ֆրանսիան դարձնել «խաղաղության երկիր» և չուղարկել երիտասարդ ֆրանսիացիներին կռվելու այն հակամարտություններում, որոնք չեն առնչվում երկրի շահերին։


Լը Պենը, որին հարցումները անվանում են նախագահական մրցավազքի ֆավորիտներից մեկը, իր ծրագիրը ներկայացրել է որպես ազգային միասնության նախագիծ։ Հաղթանակի դեպքում նա մտադիր է ձևավորել «ազգային միասնության» կառավարություն՝ իր կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելայի գլխավորությամբ։


Ֆրանսիայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2027 թվականի գարնանը։ Լը Պենը չորրորդ անգամ հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին։ Նրա քարոզարշավը բարդացնում է Եվրախորհրդարանի միջոցների հափշտակության գործով մեղադրական դատավճիռը, որը նա բողոքարկում է։ Ընտրվելու դեպքում ֆրանսիական օրենսդրությանը առաջնահերթություն տալու և ԵՄ ինստիտուտների ազդեցությունը սահմանափակելու նրա կուրսը կարող է հանգեցնել Բրյուսելի հետ լուրջ տարաձայնությունների։

Լրահոս

Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Լրացուցիչ նորություններ

...

Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները

«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին

Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ

FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով

Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով

«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին

«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը

Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են

Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ

Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին

Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը

Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ

Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ

ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը

Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ

Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի