Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով


Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրավիրել Սենատ՝ ցուցմունք տալու Starlink արբանյակային համակարգի աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ, որոնք խաթարել են ուկրաինացի զինվորականների աշխատանքը։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը NBC հեռուստաալիքի Meet the Press հաղորդման եթերում։


Շիֆը նշել է, որ եթե դեմոկրատները Սենատում մեծամասնության վերադառնան, անհրաժեշտ կլինի լսել Հեգսեթին և բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն տեղի ունեցածի մասին։


«Նախագահը մի բան է ասում, Իլոն Մասկը՝ մեկ այլ բան, ընդ որում տարբեր ժամանակներում երկուսն էլ տարբեր կերպ են արտահայտվում։ Այստեղ ինչ-որ մեկը ստում է։ Հնարավոր է՝ բոլորը տարբեր կերպ են ստում, բայց մենք պետք է պարզենք ճշմարտությունը», — հայտարարել է սենատորը։


Ըստ Շիֆի, անհրաժեշտ է պարզել, թե ով է կարգադրել սահմանափակել Starlink-ի աշխատանքը, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է դա ազդել Ուկրաինայի՝ ռուսաստանյան հարձակումները հետ մղելու կարողության վրա։ Նա նաև ազգային անվտանգության սպառնալիք է անվանել այն իրավիճակը, երբ ԱՄՆ շահերին առնչվող որոշումները կարող է վերահսկել աշխարհի ամենահարուստ մարդը։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը արբանյակային կապի սահմանափակումը համարում է ամերիկյան կառավարության որոշում, որը տեխնիկապես իրականացրել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Ինքը՝ Մասկը, պնդում էր, որ Starshield ռազմական համակարգի արագության և օգտագործման սահմանափակումները որոշվում են ամերիկացի զինվորականների և, վերջիվերջո, ԱՄՆ նախագահի կողմից։


The Wall Street Journal թերթը հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփը զանգահարել է Մասկին և խնդրել հանել սահմանափակումները։ Սակայն ԱՄՆ վարչակազմը հերքել էր, թե պահանջել է փոխել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նման հաղորդագրությունները սխալ է անվանել։


Շաբաթ օրը ուկրաինական կողմը հայտնել էր, որ Starlink-ը և Starshield ռազմական ցանցը կրկին աշխատում են բարձր արագությամբ։ Ավելի վաղ խափանումները, Կիևի պնդմամբ, դժվարացնում էին ռուսաստանյան հարվածների կասեցումը։


Միաժամանակ Իլոն Մասկը մեղադրել է Ուկրաինային համակարգի օգտագործման կանոնները խախտելու մեջ։

Լրահոս

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ

Լրացուցիչ նորություններ

...

Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ

FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով

«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին

«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը

Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են

Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ

Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին

Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը

Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ

Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ

ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը

Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ

Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի