Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության 40-ամյա քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին ենթադրաբար վնասելու դեպքով։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Ըստ հաղորդումների՝ ՀՀ քաղաքացին Թբիլիսի էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ որպես զբոսաշրջիկ։
Դեպքի հանգամանքները և նրան առաջադրված մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում։ Ձերբակալվածի պաշտպանը հայտնել է, որ գործով դատական նիստ արդեն նշանակվել է, և այն կկայանա նոյեմբերին։








