ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կճանաչի Կոնգրեսի հաջորդ շաբաթ անցկացվելիք միջանկյալ ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Թեքսաս մեկնելիս՝ նախընտրական արշավին մասնակցելու համար, Թրամփը հայտնել է նաև, որ պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ, եթե հանրապետականները կորցնեն վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։
Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ որպես նախագահ օրենսդրական նախաձեռնությունների նկատմամբ «ուժեղ» վետոյի իրավունք ունի։








