Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի


Առնվազն 60 ուղղափառ քրիստոնյա է զոհվել Եթովպիայի Օրոմիա շրջանում տեղի ունեցած երկու հարձակումների հետևանքով։ Ողբերգության մասին հայտարարել է Եթովպական ուղղափառ Տևահեդո եկեղեցին՝ իշխանություններին կոչ անելով պաշտպանել խաղաղ բնակիչներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հայտնում է Associated Press-ը։


Եկեղեցու Սուրբ սինոդի տվյալներով՝ հոկտեմբերի 20-ին Մերտի շրջանում սպանվել է 14 մարդ, իսկ հոկտեմբերի 24-ին Շիրկա շրջանում զոհվել է ևս 46 մարդ։ Երկու շրջաններն էլ գտնվում են Օրոմիայի տարածաշրջանի Արսի գոտում։


Եվս ավելի քան 20 մարդ ստացել է ծանր վիրավորումներ, իսկ 20 բնակելի տուն այրվել է։ Եկեղեցում տեղի ունեցածը «դաժան և անողոք զանգվածային սպանություններ» են բնութագրել և հայտարարել, որ հարձակումները խախտում են դավանանքի ազատության և կյանքի իրավունքի սահմանադրական երաշխիքները։ Եկեղեցական ղեկավարությունն իշխանություններից պահանջել է հրապարակայնորեն դատապարտել հանցագործությունները և միջոցներ ձեռնարկել հետագա բռնությունները կանխելու համար։


Օրոմիայի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Հայլու Ադուգնան հարձակումների պատասխանատվությունը բարդել է Օրոմոյի ազատագրական բանակի (OLA) վրա։ Նրա պնդմամբ՝ ապստամբներն ու նրանց դաշնակիցները փորձում են հրահրել միջէթնիկական և միջկրոնական ընդհարումներ՝ երկրի հյուսիսում ունեցած ռազմական անհաջողություններից ուշադրությունը շեղելու համար։ Այդ մեղադրանքները հաստատող ապացույցներ նա չի ներկայացրել։

Ադուգնան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղեկացրել, որ տարածաշրջանային իշխանությունները սկսել են միջոցներ ձեռնարկել հարձակումներին առնչություն ունեցող անձանց դեմ։ Նա խոստացել է նաև օգնություն ցուցաբերել վիրավորներին և այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։

OLA-ի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Փետրվարին խմբավորման առաջնորդ Ջաալ Մարրուն Associated Press-ին տված հարցազրույցում հերքել էր, որ իր մարտիկները նպատակաուղղված հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։

Օրոմիա տարածաշրջանը, որտեղ բնակվում է մոտ 40 միլիոն մարդ, շարունակում է մնալ 2018 թվականից ի վեր շարունակվող՝ կառավարական ուժերի և OLA-ի միջև զինված հակամարտության թատերաբեմ։ Տարածաշրջանում գործում են նաև այլ զինված խմբավորումներ և հանցավոր խմբեր, իսկ խաղաղ բնակիչները բախվում են սպանությունների, շորթումների և առևանգումների։

ՄԱԿ-ի քննիչները OLA-ին մեղադրել են սպանությունների, բռնաբարությունների և առևանգումների մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանները միաժամանակ փաստագրել են խախտումներ կառավարական ուժերի կողմից, դրանց թվում՝ անխտիր անօդաչու հարվածներ, առանց դատավարության մահապատիժներ և բռնի անհետացումներ։ Amnesty International-ի տվյալներով՝ հակամարտության երկու կողմերն էլ առնչություն ունեն առանց դատավարության մահապատիժների, խոշտանգումների, առևանգումների և բռնաբարությունների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ ինտերնետի անջատումները և անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության աշխատանքի սահմանափակումները դժվարացնում են խաղաղ բնակչության տառապանքների մասշտաբների գնահատումը։

Լրահոս

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը

Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)

Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել

Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը

Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար

Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր

Վրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օր

Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին

Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ