ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում․ վիզա ստացած անձանց գործունեությունը շարունակաբար վերահսկվում է՝ համոզվելու, որ նրանք պահպանում են ԱՄՆ օրենքներն ու ներգաղթային կանոնները։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Դեսպանության հրապարակման համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները չարաշահումների դեպքում չեղարկում են վիզաները։
«ԱՄՆ կառավարությունը պայքարում է խարդախությունների և անօրինական ներգաղթի դեմ։ Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից»,– նշվում է հաղորդագրության մեջ։








