Սաուդյան Արաբիայի Թաբուկ օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած Flydubai ինքնաթիռի օդաչուները հոսպիտալացվել են, հայտարարել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանի ղեկավարությունը։
«Flydubai ինքնաթիռի հրամանատարը և նրա օգնականը (երկրորդ օդաչուն) վիրավորվել են. նրանք հոսպիտալացվել են բժշկական օգնություն ստանալու համար», - Al-Arabiya հեռուստաալիքը մեջբերել է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Օդանավակայանը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 8:44-ին ինքնաթիռի անձնակազմից տագնապի ազդանշան և արտակարգ վայրէջքի կանչ է ստացել։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ ԱՄԷ-ից Իսրայել Flydubai չվերթի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է, և ձեռնարկվում են բոլոր միջոցները իսրայելցիներին տուն վերադարձնելու համար։








