Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին տարեվերջին վերջնական որոշում կկայացնի Ճապոնիայի հիմնական անվտանգության փաստաթղթերի վերանայման վերաբերյալ, այդ թվում՝ միջուկային զենքի նկատմամբ մոտեցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին BS Fuji հեռուստաալիքի հաղորդման ժամանակ։
Նա կրկին ընդգծել է միջուկային զենքի և միջուկային սուզանավերի տիրապետման վերաբերյալ քննարկումների համար բաց մնալու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարը կոչ է արել նման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել «առանց տաբուների կամ նախապես որոշված որոշումների»։ «Անվտանգության փաստաթղթերի վերանայումը այն հարցն է, որի վերաբերյալ վարչապետ Սանաե Տակաիչին կկայացնի վերջնական քաղաքական որոշումը։
Իմ աշխատանքի մի մասն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կապահովի, որ վարչապետը ազատ ձեռքեր ունենա», - ասել է նախարարը։








