Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների մասին բարձրագոչ խոստումներով։ Քաղաքացին պետք է ազատ խոսեր, ընդդիմախոսը՝ չհետապնդվեր, իշխանությունը՝ հանդուրժեր ամենակոշտ քննադատությունը։Ութ տարի անց այդ խոստումների իրական պատկերը կարելի է տեսնել ընդամենը մեկ մարդու՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ կատարվող գործընթացներով։Վերջին շաբաթների Ազգային ժողովի նիստերը դիտելիս դժվար է չնկատել՝ Ղազարյանը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հիմնական թիրախներից մեկը։

Ով ինչ խոսում է, նախ Էդգար Ղազարյանին հայտարարում է պրոբլեմ, վիրավորում, քննադատում, նսեմացնում, նոր շարունակում։Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության համար ընդդիմադիր պատգամավորի խոսքն արդեն պարզապես քաղաքական բանավեճի մաս չէ։ Այն դարձել է խնդիր, և բոլորը իրենց պարտքն են համարում ազատվել այդ խնդրից։Իսկ ո՞րն է Էդգար Ղազարյանի «վտանգը»։Նա չունի իշխանական լծակներ, չի ղեկավարում ուժային կառույց, չի տնօրինում պետական ռեսուրս։ Նրա հիմնական գործիքը խոսքն է՝ հարցերը, ձևակերպումները, քննադատությունը և ԱԺ ամբիոնը։ Կարճ ասած, նա անում է այն, ինչ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։Ահա թե ինչու կպատժեն պատգամավորին։

Էդգար Ղազարյանի նկատմամբ դեռևս 2025 թվականին քրեական հետապնդում է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի հիմքում նրա հրապարակային արտահայտություններն են Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։ Ըստ հրապարակված տվյալների՝ խոսքը 2024 թվականի օգոստոսի 28-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՍԴ դատավորների հասցեին հնչեցված քննադատական արտահայտությունների մասին է։Ավելին՝ քրեական վարույթի ընթացքում Ղազարյանի նկատմամբ կիրառվել էր վարչական հսկողություն, որով սահմանափակվել էր դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների և Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ընդգրկված այլ անձանց վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ անելու հնարավորությունը։Եվ այստեղ չափազանց կարևոր է մեկ այլ հանգամանք։

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ուսումնասիրելով Ղազարյանի գործը, արձանագրել է, որ նման սահմանափակման համաչափությունը խնդրահարույց է։ Ավելին՝ խորհուրդը հայտնել է սկզբունքային դիրքորոշում, որ քանի դեռ հրապարակային խոսքը չի պարունակում ատելության խոսք, բռնության կոչ կամ թշնամանքի հրահրում, անգամ կոշտ քննադատությունը պետք է գտնվի արտահայտման ազատության պաշտպանության ներքո, իսկ քրեաիրավական մեխանիզմի կիրառումը կարող է վտանգել ազատ հանրային բանավեճը։Այսինքն՝ Էդգար Ղազարյանի գործի շուրջ խոսքի ազատության խնդիրը միայն ընդդիմության քաղաքական պնդումը չէ։

Այն արձանագրվել է նաև մասնագիտական հարթակում։2026 թվականի օգոստոսի 6-ին դատարանը Ղազարյանի նկատմամբ արդեն կայացրել է մեղադրական վերդիկտ։ Ինքը՝ պատգամավորը, դատարանի մոտ հայտարարել է, որ այս ճանապարհով իրեն փորձում են լռեցնել, քանի որ խորհրդարանում դա չի հաջողվում։Հիմա գործը մտնում է մի փուլ, որի քաղաքական հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան մեկ անձի դատական ճակատագիրը։

Մյուս ամսվա սկզբին կկայացվի մեղադրական վերջնական դատական ակտը, և օրինական ուժի մեջ մտնելու դեպքում կարող են պատգամավորին զրկել մանդատից։Մինչդեռ ժողովրդավարության իրական չափանիշը իշխանությանը հաճելի խոսքի պաշտպանությունը չէ։Ժողովրդավարության չափանիշն իշխանությանը նյարդայնացնող, վիրավորող, սուր, երբեմն նույնիսկ չափազանց կոշտ խոսքը հանդուրժելու կարողությունն է։Իշխանությունը կարող է պատասխանել Էդգար Ղազարյանին։

Կարող է հերքել նրա պնդումները, վիճել նրա հետ, հրապարակել հակափաստարկներ, քաղաքականապես ջախջախել նրա թեզերը, եթե կարող է։Բայց երբ քաղաքական խոսքին զուգահեռ գործի է դրվում քրեական իրավունքը, իսկ դրա վերջնարդյունքը կարող է ազդեցություն ունենալ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակի վրա, այլևս անխուսափելի է դառնում հարցը՝ սա արդարադատությո՞ւն է, թե՞ խոսքը քաղաքական դաշտից դուրս մղելու մեխանիզմ։Եվ թերևս հենց այստեղ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ հակասություններից մեկը։ Այսօր իշխանությունն ինքն է ցույց տալիս, թե որքան կարող է վախենալ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ խոսքից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին