Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց



«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրնեյանցը գրում է.

«Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը

Երեկվա Պուտին-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը ոչ թե լուծել են առկա հակասությունները, այլ պայմանավորվել են շարունակել դրանց կառավարումը։

Ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը բովանդակային շրջադարձ տեղի չի ունեցել․ տպավորություն էր, թե ականատես ենք նախորդ հանդիպման շարունակությանը՝ նույն խնդիրներով, բայց արդեն ավելի բաց և կոշտ ձևակերպումներով։

Սկզբունքային որևէ հարցում դիրքորոշումների մերձեցում չարձանագրվեց։ Ընդհակառակը՝ ԵՄ–ԵԱՏՄ ընտրության շուրջ տարաձայնությունն ավելի հստակ ու հրապարակային դարձավ։ Պուտինը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսող օրենքը փաստացի որակել է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն և պահանջել հնարավորինս արագ կողմնորոշվել։ Փաշինյանը հակադարձել է, որ դուրս գալու մասին ծանուցում չի ուղարկվել, ԵԱՏՄ-ում հեռացման մեխանիզմ չկա, իսկ ընտրության պահը դեռ չի հասել։ Սա հակասության ինստիտուցիոնալացում է։

Մոսկվայի հրավերը Փաշինյանի համար ընդամենը մարտավարական ձեռքբերում է։ Հանդիպումից հետո նա որպես գլխավոր արդյունք ներկայացրել է Մոսկվայում «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակելու պայմանավորվածությունը՝ հանդիպումը որակելով «շատ լավ»։ Պուտինն իր հերթին հստակեցրել է, որ Մոսկվայում մասնագետների մասնակցությամբ «կետ առ կետ» պետք է քննարկվեն կոնկրետ խնդիրները։ «Շատ լավ հանդիպում» ձևակերպումն այս պարագայում ընդամենը քաղաքական քողածածկույթ է։

Բանակցությունների հաջորդ փուլում առանցքային կարող է դառնալ Հայաստանի երկաթուղու հարցը։ Պուտինը հնարավոր ներդրումներն ուղղակիորեն կապել է բեռնափոխադրումների ծավալի և տնտեսական նպատակահարմարության հետ։ Հարցն անմիջականորեն առնչվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, TRIPP նախագծին։

Բիշքեկից հետո առայժմ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Մոսկվան պատրաստվում է վերանայել վերջին ամիսներին Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները։ Փաշինյանն էլ որևէ ազդակ չտվեց, որ Երևանը պատրաստ է վերանայել երկրի ռազմավարական կուրսի փոփոխությունը։

Հանդիպումը ցույց տվեց նաև, որ հայ–ռուսական հարաբերությունների նախկին դաշնակցային մոդելը փաստացի սպառված է։ Փաշինյանն այս մասին խոսել էր դեռ օրեր առաջ, իսկ երեկ նման հեռանկարը հրապարակայնորեն դիտարկել է նաև Ռուսաստանի նախագահը։ Պուտինի հայտարարությունը, թե եթե Հայաստանին ռուսական ռազմաբազան պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ «նույնիսկ վաղը», չափազանց խոսուն էր։

Սա, իհարկե, չի նշանակում, որ ռուսական ռազմաբազան հենց վաղը դուրս է բերվելու Հայաստանից:

Պուտինի հաջորդ հարցադրումը՝ «բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան», ցույց է տալիս, որ բազայի թեման այս փուլում նաև բանակցային լծակ է։ Մոսկվան բարձրացնում է հնարավոր խզման գինը և միաժամանակ դրա հետևանքների պատասխանատվությունը տեղափոխում Երևանի վրա։

 Ըստ էության, Բիշքեկում տեղի ունեցավ ոչ թե հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների «վերաբեռնում», այլ դրանց վերահսկելի ապամոնտաժման կամ վերաձևակերպման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Իսկ դրանք նույնը չեն։

Ես ավելի շատ հակված եմ խոսել «վերաձևակերպման» մասին, որը ենթադրում է ոչ թե ինստիտուցիոնալ խզում, այլ հարաբերությունների «նեղացում», դրանց էական տրանսֆորմացիա:

Երևանը շարունակում է ռազմավարական կուրսի փոփոխությունը, Մոսկվան՝ այդ փոփոխության քաղաքական ու տնտեսական գինը բարձրացնելու քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ առայժմ շահագրգռված են, որ այս հակադրությունը չվերածվի անվերահսկելի խզման»։


Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը

Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է

Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը

Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է

Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են