Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Discord հարթակը 13-ամյա աղջկա մահից հետո դադարեցրել է ուղիղ հեռարձակումները



Discord հարթակը Բրազիլիայում ժամանակավորապես դադարեցրել է ուղիղ հեռարձակումների գործառույթը, քանի որ իշխանությունները քննադատել էին ընկերությանը՝ երեխաների և դեռահասների պաշտպանությունը պատշաճ կերպով չապահովելու համար: Այս որոշումը կայացվել է 13-ամյա աղջկա հետ տեղի ունեցած դեպքից հետո․ ըստ տեղեկությունների՝ այլ օգտատերեր ուղիղ հեռարձակման ընթացքում նրան դրդել են ինքնասպանության, հայտնում է CBS News-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բրազիլիայի Տվյալների պաշտպանության ազգային վարչությունն անցյալ շաբաթ պահանջել էր կասեցնել ուղիղ հեռարձակումների հնարավորությունը: Discord-ում հայտարարել են, որ ընկերությունը բանակցում է իշխանությունների հետ՝ այնպիսի լուծում գտնելու նպատակով, որը թույլ կտա երկրի օգտատերերի համար վերականգնել այդ գործառույթը:

«Մենք նախկինի պես հանձնառու ենք Բրազիլիայի պետական մարմինների ներկայացուցիչների հետ համագործակցությանը, որպեսզի համացանցային միջավայրը՝ ինչպես Discord-ում, այնպես էլ առհասարակ, ավելի անվտանգ դարձնենք բոլոր օգտատերերի համար», — հայտարարել են ընկերությունում:

Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ հուլիսին Մատու Գրոսու դու Սուլ նահանգում մի անչափահաս աղջիկ ենթարկվել է այլ օգտատերերի ազդեցությանը, որոնք ուղիղ հեռարձակման ընթացքում նրան դրդել են ինքնասպանության: Նրա մահվան գործով հինգ դեռահաս է ձերբակալվել:

Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանժելա Լուլա դա Սիլվան (հայտնի է որպես Ժանժա) օգոստոսի 6-ին կոչ է արել երկրում ամբողջությամբ արգելափակել Discord-ը: «Ես չեմ կարող հանդուրժել, որ 13-ամյա աղջիկը համացանցում՝ Discord-ի ուղիղ եթերում, ինքնավնասում հասցնի իրեն, կախվի ու մահանա», — ասել է նա:

Բրազիլիայի Տվյալների պաշտպանության ազգային վարչությունը հայտարարել է, որ հարթակում ուղիղ հեռարձակումները բազմիցս օգտագործվել են բռնություն, բուլինգ, ինչպես նաև ինքնավնասում և ինքնասպանություն հրահրող բովանդակություն տարածելու համար: Գերատեսչության գնահատմամբ՝ Discord-ը բավարար միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի երեխաները և դեռահասները չկարողանան մուտք գործել նմանատիպ բովանդակությանը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում նրանց անվտանգությանը:

Միևնույն ժամանակ, Discord-ը հերքել է պնդումը, թե աղջկա մահը ցուցադրվել է ուղիղ եթերում: Ընկերությունը հայտնել է, որ ուսումնասիրել է այն մասնավոր սերվերի գործունեությունը, որտեղ հանցավոր տարրերի հետ կապված օգտատերերը, ենթադրաբար, մարդկանց դրդել են ինքնավնասման, և այն փակել է դեռևս աղջկա մահվանից առաջ:

Համացանցում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող SaferNet Brazil կազմակերպության տվյալներով՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Բրազիլիայում Discord-ի վերաբերյալ բողոքների թիվն աճել է 54%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Կազմակերպության նախագահ Տյագո Տավարեսը հայտարարել է, որ 13-ամյա աղջկա մահը «առանձնացված դեպք չէ», այլ այն խնդրի հետևանքը, որը կազմակերպությունն արձանագրում է արդեն մի քանի տարի:

Այդուհանդերձ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները քննադատել են իշխանությունների որոշումը: Sage Networks ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Տյագո Այուբի կարծիքով՝ գործառույթի արգելափակումը կարող է հանգեցնել նրան, որ հարթակը հանցավոր նպատակներով օգտագործողները պարզապես կտեղափոխվեն այլ ծառայություններ, որտեղ նրանց գործունեությունը վերահսկելն ավելի դժվար կլինի:

Բրազիլիայում տեղի ունեցած դեպքը դարձել է համացանցում երեխաների անվտանգության վերաբերյալ ավելի լայն քննարկման մաս: Ավելի վաղ երկիրն ընդունել է անչափահասների պաշտպանությունն ուժեղացնող օրենք․ 16 տարեկանից ցածր օգտատերերը պետք է սոցիալական ցանցերի իրենց հաշիվները կապեն օրինական ներկայացուցչի օգտահաշվի հետ, իսկ թվային հարթակները պարտավոր են ներդնել տարիքի ստուգման արդյունավետ համակարգեր:

Նմանատիպ միջոցներ են ձեռնարկում նաև այլ երկրներ: Ավստրալիան 2025 թվականի դեկտեմբերին առաջինն արգելեց 16 տարեկանից ցածր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելը: Մեծ Բրիտանիան հայտարարեց նմանօրինակ սահմանափակումներ մտցնելու ծրագրերի մասին․ ընդ որում՝ վարչապետ Քիր Սթարմերն առաջարկեց դրանք տարածել նաև ուղիղ հեռարձակումների գործառույթների և անծանոթների հետ երեխաների շփման վրա:

Նույն օրը Ֆիլիպինների իշխանությունները հայտնեցին համացանցում բռնության հեռարձակման հետ կապված մեկ այլ միջադեպի մասին: Իշխանությունների տվյալներով՝ Զամբոանգա քաղաքի մասնավոր կաթոլիկ դպրոցի իններորդ դասարանցին ուղիղ եթերում ցուցադրել է դասընկերոջ վրա հարձակումը, սպանել նրան, ապա ինքնասպան եղել:

Ֆիլիպինների ներքին գործերի նախարար Վիկտոր Ռեմուլյան հաստատել է, որ ենթադրյալ հարձակվողը սոցիալական ցանցերում հեռարձակել է միջադեպը: Ավելի ուշ նրա էջը Facebook-ում արգելափակվել է:


Լրահոս

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Լրացուցիչ նորություններ

...

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար

AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ

Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը

Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները

Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի