Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուկրաինան մնացել է առանց Patriot համակարգերի հակահրթիռների. CNN



CNN-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան գործնականում սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի պաշարները․ հեռուստաընկերությունը հասանելիություն է ստացել Ուկրաինայի տարածքում գտնվող Patriot համակարգին։

Համակարգի 16 արձակման խողովակների վրա, որոնք տեսել է CNN-ը, նկատվում են կանոնավոր օգտագործման հետքեր, սակայն կայանքի գլխավոր ինժեները Ուկրաինայում, որն անվտանգության նկատառումներից ելնելով ներկայացել է միայն Դմիտրի անունով, հայտնել է, որ արդեն վեց շաբաթ Patriot կայանքներից արձակումներ չի տեսել։

Արդյոք դրանք առհասարակ կան։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ երկիրը ձմեռը հաղթահարելու համար ԱՄՆ պաշարների 5%-ի կարիքն ունի, սակայն ներկայում ունի ընդամենը 1%։

«Սա իսկապես սրտակեղեք տեսարան է, երբ դու ունես սարքավորում, բայց չես կարող որսալ ոչ մի հրթիռ», — ասել է Դմիտրին։

Առաջին անգամ նա արձակման համար հրթիռներ չի ունեցել 2025 թվականի դեկտեմբերին։

Արձակման կայանքն ինքնին ռադարներից և կառավարման կենտրոններից բաղկացած բարդ համալիրի մի մասն է և կառավարվում է հեռավար կերպով․ արձակման պահին վարորդները գտնվում են կայանքից հեռու։

Patriot հակահրթիռների մատակարարման համաշխարհային ճգնաժամը հրահրվել է մարտին և ապրիլին Պարսից ծոցում դրանց լայնածավալ ծախսմամբ՝ հաճախ համեմատաբար էժան իրանական անօդաչուների հարձակումները հետ մղելու համար։

Ենթադրվում է, որ Պարսից ծոցի հարուստ երկրները օգտագործել են տասնյակ հակահրթիռներ։

Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի (Foreign Policy Research Institute) տվյալներով՝ Իրանի հետ պատերազմի առաջին չորս օրերին կոալիցիայի ուժերը օրական միջինը օգտագործել են 225 հակահրթիռ։ Այնտեղ նշել են, որ արտադրող Lockheed Martin-ը 2025 թվականին թողարկել է 620 հակահրթիռ, այսինքն՝ օրական 1,7, ինչի հետևանքով ծախսի և արտադրության միջև տարբերությունը կազմել է 132-ը 1-ի դիմաց։ Հունվարին Պենտագոնը Lockheed Martin-ի հետ կնքել է յոթամյա պայմանագիր՝ մինչև 2030 թվականը տարեկան 2 000 միավոր արտադրելու համար։

Անորոշ է մնում, թե Միացյալ Նահանգները որքան հակահրթիռ է խոստացել Ուկրաինային և ինչպիսին է ամերիկյան ընդհանուր պաշարների ծավալը, որոնցից, ըստ Զելենսկու, Ուկրաինան ունի ընդամենը 1%։ CNN-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ԱՄՆ լիցենզիայով և դրանց արտադրողների մասնակցությամբ Ուկրաինայի կողմից հրթիռների ինքնուրույն արտադրության բարդ հարցին։ Նա հայտնել է, որ Raytheon և Lockheed Martin ընկերություններին առաջարկել է սեփականություն և վերահսկողություն ունենալ հակահրթիռների արտադրության ցանկացած գործարանի նկատմամբ, որի բացումը նրանք կթույլատրեն Ուկրաինայում։

Հունիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը Ուկրաինային առաջարկել է լիցենզիաներ՝ հակահրթիռների արտադրությունը սկսելու համար։ Raytheon-ի և Lockheed Martin-ի ներկայացուցիչները ժամանել էին Կիև՝ Զելենսկու հետ հանդիպման, սակայն դրանից կարճ ժամանակ անց Թրամփը կասկած է հայտնել, որ լիցենզավորումը տեղի կունենա։

«Ես ուզում եմ ստանալ դա, — ասել է Զելենսկին։ — Կարծում եմ՝ նրա խոսքը Միացյալ Նահանգների նախագահի խոսքն է։ Եվ ես հույս ունեմ, որ դա կստանամ»։

Զելենսկու CNN-ին տված հարցազրույցին ի պատասխան՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ որևէ որոշում չի կայացվել և Patriot հակահրթիռների արտադրության վերաբերյալ որևէ երաշխիք չի տրվել, իսկ ամերիկյան տեխնոլոգիաների անվտանգությունն առաջնահերթ նշանակություն ունի։


Լրահոս

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար

AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ

Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը

Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները

Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ