Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պետք է միտված լինեն մեր կյանքը բարեփոխելուն, իրականության մեջ միայն հավել յալ նյարդեր ու ժամանակ են խլում:

Ինչո՞ւ լավ նախագծերը կյանքի չեն կոչվում: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը կարծում է՝ տարաբնույթ խնդիրներին լուծում տալու նպատակով կյանքի կոչված իրականում լավ նախագծերը երկար կյանք չեն ունենում մի քանի պատճառով:

«Գործ ենք ունենում նախագծերի վերաբերյալ տեղեկության սխալ ներկայացման հետ: Ճիշտ վերահսկողություն չի իրականացվում: Առաջին հերթին ներկայացնում են ոչ թե խնդրի լուծումը, այլ տուգանքը, մարդուն պատժելու դրույթը:

Ստացվում է, որ երբ փորձում են մարդու հետ խոսել առաջիկայում իրականացվող փոփոխությունների մասին, առաջին հերթին սկսում են ներկայացնել, թե սխալի դեպքում ինչպես են նրան պատժելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: 

Նա նշում է՝ պետական գերատեսչությունները գրեթե չեն խոսում քաղաքացու հետ: «Տարբերակներն այնքան շատ են քաղաքացիներին պատմելու, բացատրելու, թե ինչ արդյունքներ է ունենալու այս կամ այն խնդրի լուծումը, որն իրենք են առաջարկում:

Արդյունքում մարդկանց մեջ արմատավորվում է այն միտքը, որ պետությունը փորձում է «տերթոդիկական» միջոցներով հարցերը լուծել և առաջին հերթին դիպչել իր գրպանին՝ նրան տուգանելու տարբերակով»,-նշում է մեր զրուցակիցը: 

Հավելում է՝ շատ ու շատ օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչվեցին, բայց իրականության մեջ իրենց արտացոլումը չգտան, քանի որ չկա վերահսկողություն: «Բացի սա, պետք է գործի քաղաքացուն խրախուսելու տարբերակը:

Եթե քաղաքացին հասկանա, որ այսուհետ հետևելու է որոշակի կանոններին, որոնք օգուտ են լինելու մեր բնությանը, առողջությանը, ինչպե՞ս նա կարող է ընդդիմանալ:

Այսինքն, խնդիր պետք է դնել ցանկացած նորամուծություն պարզ և հասկանալի լեզվով ներկայացնել հասարակությանը, որոշակի աշխատանք տանել նրա հետ, խրախուսել նրան, հետո արդեն վերահսկել, որ այդ նախագծերը կյանքի կոչվեն:

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Ցանկացած նորամուծություն քաղաքացին ընկալում է որպես այս կամ այն ապրանքն ու ծառայությունը թանկացնելու, բայց ոչ երբեք խնդիրը լուծելու տարբերակ:

Քաղաքացին ցանկացած նախաձեռնություն ընկալում է որպես իրեն ճնշելու, տուգանելու հերթական գործիք: Հիշում ենք պոլիէթիլենային տոպրակների օրինակը: Քաղաքացիներին լիարժեքորե՞ն ներկայացվեց, թե ինչ վնասներ է այն հասցնում բնությանը և ինչ հետևանքներ կարող են լինել:

Կարծում եմ, որ իրազեկման արշավը շատ հպանցիկ արվեց: Ծխելու դեմ պայքար է հայտարարել պետությունը:

Հասկանում ենք, որ լուծում չի կարող լինել ծխախոտ չարտադրելը, քանի որ նախ և առաջ գործ ունենք մեր տնտեսության մեջ հարկատուների ցուցակում առաջատար ուղղություններից մեկի հետ, բայց միայն խանութներում ծխախոտների ցուցափեղկերը փակելը կամ դրանց տուփերի վրա ինչ-որ պատկերներ փակցնելը, որոնք ցույց են տալիս, թե ծխելն ինչ հետևանքներ կարող է ունենալ, կարո՞ղ ենք նշանակալի արդյունքի հասնել:

Նաև այն պարագայում, երբ այսօր էլ կարող ենք գտնել առևտրի կետեր, որոնք անչափահասներին ծխախոտ են վաճառում:

Խնդրին իրականում խորքային լուծում չի տրվում: Բազմաթիվ են քաղաքացիների դժգոհությունները տրանսպորտային համակարգի վերջին նորամուծության վերաբերյալ, որ երթևեկելիս պետք է կամ 100 դրամ ունենալ, կամ էլ QR կոդ:

100 դրամանոց կոպեկ գտնելը հերոսություն է, իսկ երկրորդի դեպքում էլ քաղաքացիներն ունեն հարցեր: Իսկ գուցե պետք էր միանգամից տրանսպորտից օգտվելու համար նախատեսվող քարտեր դնել շրջանառության մեջ, իրազեկման մեծ արշավ իրականացնել, նոր միայն այս փոփոխությանն անցում կատարել»,-ընդգծում է ՀԿ փոխնախագահը: 

Վերահաստատում է՝ ցանկացած նախագիծ ներկայացնելիս պետական գերատեսչությունները պետք է ամենայն մանրամասնությամբ ներկայացնեն այդ նախագիծը և հստակ նշեն, թե ինչ խնդիր են ուզում լուծել դրանով, թե նշված խնդրի լուծումը ինչ է տալու քաղաքացուն: «Պետք է նշեն դրական և բացասական կողմերը:

Քաղաքացուն իրազեկելն ու կրթելը պետք է առաջնային լինեն պետության համար: Հաջորդիվ քաղաքացուն նաև պարզաբանեն հետևանքների մասին, այդ թվում՝ տուգանքի, բայց դա պետք է լինի ամենավերջին քայլը: Իսկ ի՞նչ են անում հիմա:

Տուգանում են քաղաքացուն, բայց ամենակարևորը՝ խնդիրը մնում է չլուծված: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պետբյուջեից այդ նախագծերի իրականացման համար: Ստացվում է, որ գործ ունենք պետական միջոցների մսխմա՞ն հետ:

Իրականում կարող են մեզ հակադարձել, որ վճարված տուգանքների միջոցով այդ գումարներն անգամ կրկնակի ծավալով վերադառնում են բյուջե:

Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ խնդիրները լուծված չեն, քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել: Սա էլ հանգեցնում է կոլապսի ու քաոսի»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին