Ջավոխիր Սինադորվը (2721 վարկանիշ, աշխարհի 21-րդ համար) դարձել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր։
Հնդկաստանում ավարտված մրցաշարի եզրափակչում ուզբեկ շախմատիստը հաղթել է չինացի Յի Վեյին (2752 վարկանիշ, 11-րդ համար)։
Դասական շախմատի առաջին պարտիաները ոչ-ոքի են ավարտվել։ Արագ շախմատի թայ-բրեյքի առաջին մրցախաղում նույնպես հաղթող չի եղել, իսկ երկրորդում Սինդարովը սևերով հաղթել է մրցակցին` գրանցելով ընդհանուր 2,5-1,5 հաշիվը։
19-ամյա Սինդարովը պատմության մեջ աշխարհի գավաթակիր ամենաերիտասարդ շախմատիստն է։ Նա գերազանցել է Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանի ռեկորդը, որը 2005 թ-ին. տիտղոսը նվաճել էր 23 տարեկանում։
Աշխարհի գավաթում երրորդ տեղը զբաղեցրել է Անդրեյ Եսիպենկոն (2681 վարկանիշ, 41-րդ համար)։ Ռուս գրոսմայստերը, Սինդարովն ու Վեյը նվաճել են 2026թ. Հավակնորդների մրցաշարի ուղեգիր, որի հաղթողը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։








