Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։ Այս մասին հայտնունմ են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։
Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին։ Շախմատիստները կմրցեն 9-րդ տեղի համար։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն։ Շախմատիստները կմրցեն 13-րդ տեղի համար։
Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 19-ին և 20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները կխաղան 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։








