Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին հրաժեշտի մենամարտ կանցկացնի։ Այդ օրը նա կմրցի բրազիլացի Ժոզե Սոուզայի հետ:
Մենամարտը կանցկացվի K-1-ի կանոններով և բաղկացած կլինի երեք ռաունդից՝ յուրաքանչյուրը երեք րոպե տևողությամբ։
39-ամյա Պետրոսյանը մինչև այժմ տարել է 108 հաղթանակ, պարտվել 2 դիմակայությունում և գրանցել 3 ոչ-ոքի: