Բաթումիում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը 9 միավորով (2 հաղթանակ, 5 ոչ ոքի, 2 պարտություն) գրավեց 20-րդ տեղը։
Տիտղոսը նվաճեց Ուկրաինան՝ 15 միավոր։ Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 13 միավոր, երրորդ տեղում՝ Սերբիան (13 միավոր)։
Կանանց Հայաստանի հավաքականը 12 միավորով (5 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 պարտություն) 5-րդ տեղում է։ Չեմպիոն հռչակվեց Լեհաստանը՝ 16 միավոր։ Եռյակում են նաեւ Ուկրաինան (14 միավոր) եւ Գերմանիան (13 միավոր)։