Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$750.3

BTC

$113340

ADA

$0.726024

ETH

$3595.12

SOL

$164.23

33 °

Yerevan

23 °

Moscow

38 °

Dubai

22 °

London

28 °

Beijing

20 °

Brussels

22 °

Rome

38 °

Madrid

BNB

$750.3

BTC

$113340

ADA

$0.726024

ETH

$3595.12

SOL

$164.23

33 °

Yerevan

23 °

Moscow

38 °

Dubai

22 °

London

28 °

Beijing

20 °

Brussels

22 °

Rome

38 °

Madrid

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները


2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։

Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների կողմից մի շարք մանկապարտեզներում և կազմակերպություններում անց են կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժանքներ, միաժամանակ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների գործնական հմտությունները և ապահովել պատրաստվածությունն արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և համակարգված արձագանքման համար։

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի կողմից՝ «Սակրավորական աշխատանքների կազմակերպում և իրականացում բաց տարածքում՝ պայթյունավտանգ առարկայի հայտնաբերմամբ» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները և բարձրացնել արձագանքման արդյունավետությունը պայթյունավտանգ առարկայի հայտնաբերման դեպքում՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունն ու աշխատանքների ճշգրտությունը։

Ելնելով հրդեհավտանգ եղանակային պայմաններից՝ Սյունիքի մարզում անցկացվել է «Հրդեհաշիջումն անտառածածկ և խոտածածկ տարածքներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Ուսումնավարժանքի հիմնական նպատակն էր բարձրացնել ներգրավված անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, խորացնել նրանց տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում արձագանքման, մասնավորապես՝ անտառային և խոտածածկ տարածքներում արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու գործում։

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում անցկացվել են իրազեկման և ուսուցողական դասընթացներ՝ ուղղված բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, որոնք ներառել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ «Հեղեղումների ժամանակ և հետո վարքականոնների և ազդարարման ազդանշանները» և «Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունները», «Հրդեհային անվտանգության կանոնները»: 

Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբերը համայնքապետարաններում մասնակցություն են ցուցաբերել համապատասխանաբար «Տարհանված բնակչության ընդունման և կենսապահովման կազմակերպումը», «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը», «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը», «Ուժեղ քամիներից բնակչության պաշտպանության կազմակերպումը և հետևանքների վերացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և հետևանքների վերացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմաներով շտաբային ուսումնավարժություններին:

Նմանատիպ միջոցառումները կարևոր քայլ են կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև աղետների դեմ պայքարի ներուժի ամրապնդման ուղղությամբ։

Լրահոս

«Մեղքերի մեջ կորած ուժը մեզ չի կարող հաշվետվության կանչել»․Օհանյանը՝ ներքաղաքական լարվածության մասին (տեսանյութ)
Քեյթ Միդլթոնը, ով հաղթահարել է քաղցկեղը, սկսել է կտրուկ նիհարել
Հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն՝ «խաղաղության պայմանագրի». Արմեն Այվազյան
Կարևոր
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը տեղափոխվել է մենախուց
Թուրքիան ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի
Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում
Մեգան Մարքլի 44‑ամյակը․ ինչպես շնորհավորեց նրան սեփական բրենդը
Կարևոր
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ամենացածր վարկանիշով երկու դատավորինն է
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը
Մահացել է Ռումինիայի նախկին նախագահը
Կարևոր
Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության գործելակերպ․ Վիրահայոց թեմի առաջնորդ
150 հազար դոլար խաղալիքի դիմաց․ աշխարհի ամենաթանկ Labubu-ն աճուրդում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները
Հովհաննես Բաչկովը և Գուրգեն Հովհաննիսյանը առաջին անգամ ընդգրկվել են WBA վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում
Դատավոր Արմինե Թումասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Աստղային հանգիստ Իբիցայում․ Բեզոսը, ԴիԿապրիոն և գեղեցկուհիները նույն զբոսանավում
Կարևոր
Նոր մանրամասներ՝ Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցից
Ինչո՞ւ չպետք է գնել կտրատած ձմերուկ և սեխ. Պատասխանում է բժիշկը
Կարևոր
Հայ պատանի շախմատիստները տպավորիչ արդյունքներ են գրանցել Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում (Լուսանկարներ)
Բժիշկը նշել է ոտքերի ջղաձգությունների դեմ ինքնօգնության մեթոդները

Լրացուցիչ նորություններ

...

Ինչո՞ւ չպետք է գնել կտրատած ձմերուկ և սեխ. Պատասխանում է բժիշկը

Բժիշկը բացատրում է, թե ինչու է ախորժակը նվազում շոգ եղանակին

Բժիշկն ասել է, թե որ սննդամթերքներն են ուժեղացնում ռեակցիան միջատի խայթոցից հետո

Մշակվել է նոր դեղամիջոց՝ գրիպի կայուն շտամների դեմ պայքարելու համար

Բժիշկը զգուշացրել է սեխի հետ անհամատեղելի մթերքների վտանգի մասին

Բժիշկը զգուշացնում է ձմերուկից թունավորման վտանգի մասին

Բժիշկը ասել է, թե ինչպես փոխել սննդակարգը շոգ եղանակին

Բժիշկը նշել է, թե օրվա որ ժամին կարելի է խմել վերջին բաժակ սուրճը

Բացահայտվել է ուղեղի համար ջերմության անսպասելի վտանգը

Բժիշկը նշել է անքնության դեմ պայքարի երեք միջոց

Անվանվել է քաղցկեղային ուռուցքների աճը դանդաղեցնելու պարզ միջոց

Անկայուն քունը կապված է ավելի քան 170 հիվանդությունների առաջացման ռիսկի հետ

Գրասենյակային աշխատողները անվանել են իրենց էներգիայով լիցքավորող մթերքները

Գիտնականները պարզել են, որ ոտքերի այտուցի որոշակի տեսակը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը

Մանկաբույժը զգուշացնում է սուրճի վնասակարության մասին երեխաների և դեռահասների համար

Նյարդաբանը զգուշացնում է, թե ինչու չպետք է քնել հեռախոսը բարձի տակ դրած

Անկայուն քունը մեծացնում է լյարդի ցիռոզի, գանգրենայի և շաքարախտի առաջացման ռիսկը․ HDS

Սրտաբանը հերքել է սրտի կաթվածի մասին տարածված առասպելը

Անվանվել են միկրոտարրեր, որոնց անբավարարությունը կարող է սրել արթրիտը

Հայտնաբերվել է դիմացկուն ուռուցքների դեմ պայքարի արդյունավետ միջոց