Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության հարցը հիմնականում թողնվում է ինքնահոսի, այն է՝ մեծամասամբ ուշադրություն չի դարձվում այն հանգամանքի վրա, թե ինչ մակարդակի գիտելիքներ են հաղորդվում աշակերտներին, ուսանողներին ու ինչ կարողություններ են զարգացվում նրանց մեջ։

Պարզ է, որ այս համատեքստում առաջնահերթ պետք է լինի հայրենասեր քաղաքացի դաստիարակելը, որպեսզի այդ մարդիկ հետագայում իրենց ներդրումն ունենան պետության զարգացման հարցում։

Դա երկարաժամկետ մոտեցում է պահանջում, որովհետև կապված է նաև սերունդների հերթափոխի հետ, այնինչ ոչ միայն անտեսվում է, այլև նպատակաուղղված երկրորդական պլան մղվում։

Դրա համար էլ կրթական համակարգի շրջանակներում անընդհատ հարվածի տակ է դրվում հայագիտության բաղադրիչը։ Ու այդ շրջանակներում թողարկվում են ոչ որակյալ, խեղաթյուրված և ոչ պատշաճ կերպով կազմված դասագրքեր։

Զարմանալի է, որ մենք մեր ունեցած պատմական ժառանգությունը չենք կարողանում կրթության տեսքով հավուր պատշաճի ներկայացնել, իսկ Ադրբեջանը, որը ո՛չ պատմություն ունի, ո՛չ էլ ժառանգություն, կեղծ պատմություն է հորինում, որի հիման վրա դասագրքեր են ստեղծվում ու ներկայացվում է, թե իբր իրենք հազարամյակների ժողովուրդ են։

Մյուս հարցը վերաբերում է աշխատաշուկայի և մասնագիտական կրթության համապատասխանությանը։ Որոշ մասնագիտություններով միջին ու բարձրագույն կրթության տեղերը մեծապես գերազանցում են առկա պահանջարկը։

Հիմնականում դրանք ինչ-որ թրենդային մասնագիտություններ են, բայց նման մասնագետների չափից ավելի թողարկումը խնդիր է, քանի որ աշխատաշուկայում դրա կարիքը չկա։ Մյուս կողմից էլ կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը շատ մեծ է, սակայն կրթական համակարգը շատ քիչ մասնագետներ է պատրաստում։Ընդ որում, պետական մակարդակով պետք է տարվի այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած մասնագիտություն հարգի է, բայց մասնագետները պետք է լինեն իրենց տեղում, այլ ոչ թե ոչ մասնագետները սպասարկեն այլ մասնագիտություն։

Առավել ևս, բարձրագույն կրթություն չունեցող անձինք չպետք է հայտնվեն այնպիսի տեղերում, որտեղ բարձրագույն կրթություն ու հատուկ գիտելիքներ են պահանջվում։

Այս հարցը լուրջ է նաև պետական կառավարման համակարգում։ Նախ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք շատ կարևոր ոլորտներ են համակարգում, բայց իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կապ ու առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականից բարձրագույն կառավարման համակարգում հայտնվեցին մարդիկ, որոնք ընդհանրապես հեռու են եղել պետական կառավարման համակարգից, ու իրենց առավելությունը միայն իշխանական լինելն է ու իշխանափոխության համար սկսված պայքարում կամ հետագայում Փաշինյանին հարելը։

Փոխարենը որոշակի ուղղություններով մասնագիտացված մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում աշխատանք գտնելու հարցում։ Մյուս կողմից էլ լիովին անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է իրականացվում կադրային քաղաքականությունը։ Կադրերն անընդհատ փոփոխվում են, սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա է դա տեղի ունենում։ Օրինակ՝ թվում է, թե տվյալ ոլորտի պաշտոնյան մասնագիտացված մոտեցում է ցուցաբերում, բայց անհասկանալի պատճառներով նրան փոխարինում են ու նշանակում այլ կադրի։

Ժամանակ կար, որ իշխանությունները փիառվում էին, թե կադրային բանկ են ստեղծում, բայց ո՛չ այդ կադրային բանկն է դեր կատարում, ո՛չ էլ, ընդհանրապես, կրթությունն ու մասնագիտական որակները։Այս ամենի հետ շարունակվում են «խնամի-ծանոթ-բարեկամ» և կոռուպցիոն բնույթի մեզ ծանոթ երևույթները։ Հաստատություններ կան, որ որոշ մարդիկ սարքել են իրենց «տնամերձը»՝ դարձնելով ծանոթների ու բարեկամների աշխատանքի տեղավորման գործակալություն։

Մասնագիտական առումով արդարության նկատմամբ վստահությունը վերականգնված չէ։ Ու, ընդհանրապես, իշխանությունների մոտեցումն ի սկզբանե աղետաբեր է եղել կրթության և համապատասխան զբաղվածության նկատմամբ։

Օրինակ՝ մի քանի տարի առաջ նույն Փաշինյանը հայտարարում էր, թե ելակ աճեցնելու համար լեզվի իմացություն է պետք։ Ծիծաղելի է, իհարկե, բայց հետևանքներն են, ցավոք, ծանր:Շատ կարևոր է նաև վերապատրաստման հանգամանքը, քանի որ տեխնոլոգիաներն արագ զարգանում են, ու ժամանակի ընթացքում անընդհատ կարիք կա նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել։

Բայց սրա վրա ևս ուշադրություն չի դարձվում։Ու այսքանից հետո Փաշինյանը նեղսրտում է, թե իրենց կադրային քաղաքականությունը քննադատում են։ Ճիշտ են անում, որ քննադատում են։

Մյուս կողմից՝ կադրերի հարցում սղության մասին հայտարարությամբ ջանում է արդարացնել իր ապաշնորհությունը, այդ թվում՝ խայտառակ կադրային քաղաքականությունը։

Հաջորդը. վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ասում է, թե մասնագետները շատ բարձր աշխատավարձեր են ստանում մասնավոր կամ այլ սեկտորում ու չեն ուզում գալ պետական համակարգ, մյուս կողմից էլ՝ «դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։

Իհարկե, ոչ մեկ դեմ չէ, որ պետական համակարգում բարձր աշխատավարձեր լինեն, ու դա միայն չտարածվի ամենաբարձր պաշտոնյաների վրա, բայց դրա փոխարեն հարկավոր է, որ հանրությանը շատ բարձր ծառայություններ մատուցվեն։ Նախ՝ պետք է հասնել նրան, որ պետական աշխատանքը, բացի աշխատավարձերի հանգամանքից, նաև պատվաբեր լինի, հանրությունը գնահատի դրա նշանակությունը, ու պաշտոնը չծառայեցվի միայն սեփական շահերին։

Այլ հարց է, որ Փաշինյանը բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար, այնինչ բազմաթիվ մասնագետներ ստիպված են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ։

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին