Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար


Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth - IUSY/ԸԵՄՄ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինե Աբրահամյանը, ով այս պաշտոնում փոխարինում է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցության անդամ Բրունո Գոնսալուեսին։

Վերջինս հրաժարական էր ներկայացրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հանգամանքով պայմանավորված։Սարինե Աբրահամյանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիվ անդամ, 2021 թ․ ընտրվել է կազմակերպության փոխնախագահ և Սևծովյան տարածաշրջանի համակարգող: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համագործակցելով՝ նա առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց բանաձև:2017 թ. ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի հետ միասին, Աբրահամյանի օժանդակությամբ կազմակերպվեց հաջող ճանաչողական այց Արցախ՝ ներգրավելով IUSY-ի և Երիտասարդ Եվրոպացի Սոցիալիստների (Young European Socialists - YES) ղեկավարությանն ու անդամներին: IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը: Սարինե Աբրահամյանի աշխատանքի արդյունքում IUSY-ն հետևողականորեն աջակցել է Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, ներառյալ նրանց հավաքական վերադարձի իրավունքի, և դատապարտել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: Այս դիրքորոշումներն արտահայտվել են մի քանի բանաձեւերով ու պաշտոնական հայտարարություններով։Բացի այդ, Աբրահամյանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրավերները Հայաստանում, ներառյալ ընդդիմադիր ուժերի հանդեպ կիրառվող ճնշումը և ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարության կողմից: Նրա ակտիվությունը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ պաշտպանելով սոցիալ-դեմոկրատական գաղափարները, սոցիալական արդարությունը և անդրադառնալով կլիմայի փոփոխությանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Նա իր աշխատանքով շարունակում է պաշտպանել IUSY-ի հիմնական արժեքներն ու սկզբունքները, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը, ազատությունը և միջազգային համերաշխությունը:

Սարինե Աբրահամյանը եղել է նաև ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու և ներկայումս զբաղեցնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուի պաշտոնը:Անդրադառնալով այս ընտրությանը` Աբրահամյանը նշում է.«Սա նշանակալից հնարավորություն է ոչ միայն ՀՅԴ երիտասարդականի և ՀՅԴ-ի, այլև Հայաստանի և հայության համար: IUSY-ն կարևոր հարթակ է հանդիսանում հայկական խնդիրները համաշխարհային բեմում ընդգծելու համար, միևնույն ժամանակ մենք խթանում ենք սոցիալ-դեմոկրատական ​​և առաջադեմ արժեքները: Ես գիտակցում եմ պատասխանատվությունը, որը բխում է այս պաշտոնից՝ ներկայացնելով և՛ IUSY-ն, և՛ ՀՅԴ-ն, և ես ոգևորված եմ ղեկավարելու այս կազմակերպությունը, որը բաղկացած է ավելի քան 160 երիտասարդական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական ​​և աշխատավորական կազմակերպություններից: Խորապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում»:Սոցիալիստական ​​երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական ​​և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ​​ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում:

Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։

Լրահոս

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

Լրացուցիչ նորություններ

...

Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան

ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ

Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին

«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան

«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան

«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին

ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը

Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի

TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան

Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան

Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի

«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան

Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը