Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նաև, այսպես ասած, «ժողովրդավարական հովերով»:

Այն ժամանակ էլ, իհարկե, միայն քաղաքական հավկուրությամբ տառապելու պարագայում կարելի էր նրան ու նրա ուղեկիցներին ու զինակիցներին ժողովրդավարական համարել, բայց քանի որ Փաշինյանն ու իր թիմը ձեռնտու էին «հավաքական Արևմուտքին», հատկապես վերջիններս սկսեցին հաճոյախոսություններ շռայլել, թե՝ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» է ու նման բաներ:

Դժվար է ասել, թե ողջ մարդու տան դռանը դագաղի կափարիչ կամ սգո պսակ դնելն ինչո՞վ կամ ինչքանո՞վ է ժողովրդավարական դրսևորում: Դեռ այն ժամանակ էլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն աչքի էին ընկնում իրենց կաղապարներից տարբերվող կարծիք արտահայտողներին թիրախավորելու, նրանց հասցեին զազրախոսելու և այդպիսով այլակարծությունը լռեցնելու վայրագ դրսևորումներով, խոսքային ագրեսիայով:

Իշխանության ու պաշտոնների քաղցրությունն զգալուն պես նրանց այդ արատն ավելի ու ավելի ցայտուն սկսեց դրսևորվել: Այդ շարքում կարելի է հիշատակել Փաշինյանին քննադատող առանձին հրապարակային անձանց վրա խուլիգանական հարձակումները:

Հետագայում այդ արատն արդեն էլ ավելի խորացավ ու ներկայում դրսևորվում է որպես խոսքի ազատության, այլակարծության դեմ պետական մակարդակով, ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ներգրավմամբ իրականացվող համակարգված պայքար կամ արշավանք:

Վերջին թարմ օրինակը հանրային գործիչ Էդգար Ղազարյանի հետ կատարվածն էր: Փաշինյանի իշխանությունը ցանկանում էր նրան ազատությունից զրկել այն բանի համար, որ դատավորների հասցեին «բան էր ասել»:

Այդ «գործի», ավելի ճիշտ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատը, բնականաբար, բազմաթիվ սուր և ծաղրական արձագանքների արժանացավ: Ամեն դեպքում, դատարանը մասնակի բավարարեց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը և մարդու խոսքի ազատության և իրավունքի սահմանափակման պատժամիջոց կիրառեց:

Ըստ այդմ՝ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի իրավունքը՝ իր հրապարակային ելույթներում ներկայացնել դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Այսինքն, պատկերացնում եք, չէ՞, որևէ իշխանավորի հասցեին որևէ քննադատական խոսք ես ասում հրապարակավ, ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ նա գտնվում է այսինչ դատավորի կամ այնինչ դատախազի խնամքի կամ հսկողության տակ: Չէ, սա զավեշտ չէ:

Սա ավելի վատ բան է: Սա Փաշինյանի իշխանավարման տակ ճնշվող Հայաստանի այսօրվա իրականությունն է:

Բայց միայն այս դեպքը չէ: Ժամանակային առումով շատ հեռու չգնալով՝ հիշեցնենք 70ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի հետ կատարվածը: Մարդը սոցցանցում ընդամենը հարցադրում էր արել, թե՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», դա Փաշինյանի իշխանությունը որակել էր ոստիկանության նկատմամբ ատելության սերմանում (կարծես հանրությունը հատկապես ժողովրդի վրա բեկորային նռնակներով վայրագաբար հարձակումից հետո ոստիկանության հանդեպ սիրուց տոչորվում է), ու մարդուն ուզում էին կալանավորել:

Չկալանավորեցին, բայց խոսքի ազատությունից առժամանակ զրկեցին:Էլի նման դեպքեր կարելի է հիշել ու հիշատակել:

Բայց հարցը դա չէ: Հարցն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն վախենում է ազատ խոսքից, հրապարակային քննադատությունից, այլև ամեն կերպ ձգտում է այն սահմանափակել:

Օրվա բարձրաստիճան պաշտոնյաներն օրումեջ «դատի են տալիս» ամենատարբեր լրատվամիջոցների ու լրագրողների: Ու դա ևս նպատակաուղղված է խոսքի ազատությունը սահմանափակելուն:

Իմաստ ունի՞ ասել, որ դա ոչ մի կերպ չի աղերսվում ժողովրդավարությանն ու, առավել ևս, «ժողովրդավարության բաստիոն» ձևակերպմանը, որը վաղուց արդեն հնչում է միայն որպես ծաղրական կամ անեկդոտային ակնարկ:

Մեծ հաշվով, ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը: Այն ոչ միայն քաղաքական բռնաճնշումներ է իրականացնում հրապարակային դաշտում ակտիվ դրսևորվող կոնկրետ անձանց նկատմամբ (դա՝ ինքնըստինքյան պարզ է), այլև նման դրսևորումներով ահաբեկում է հասարակությանը:

Այսինքն, խնդիրը ոչ միայն առանձին վերցրած անհատների ճնշելն ու լռեցնելն է, այլև հասարակությանն ահաբեկելը, բոլորին լռեցնելը և վախեցնելը, թե՝ տեսեք՝ ինչեր կարող են լինել նաև ձեզանից յուրաքանչյուրի հետ, եթե համարձակվեք Փաշինյանի կամ նրա հրահանգները կատարողների հասցեին ասել, որ նրանց աչքերի վերևում նաև հոնքեր կան:

Դա հոգեվարքային դրսևորում է ցանկացած բռնատիրական ռեժիմի համար, իսկ «ժողովրդավարական հովերով» իշխանության եկածների համար նման վարքը պարզապես վերջն է կամ վերջի սկզբի հստակ նախանշան:

Մյուս հատկանշական ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանավարման պայմաններում օրենք ասվածը գործում է բացառապես մեկ ուղղությամբ:

Այսինքն, ինչ-ինչ պատժամիջոցներ, ռեպրեսիվ դրսևորումներ լինում են միմիայն իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես իշխանության հետ կապ չունեցող գործիչների ու անհատների նկատմամբ: Մինչդեռ, երբ հետապնդելի դրսևորումներ են ունենում իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցված անձինք, օրենքը գոլորշիանում է, ոստիկաններն ու քննչական մարմինները դառնում են անզոր, ավելին՝ իշխանավորներն սկսում են կրծքով պաշտպանել յուրայիններին, գործնականում՝ դառնալով հետապնդելի արարքի հովանավոր ու գործակից:

Իշխանության հետ փոխկապակցված անձը Արցախի հայերի նկատմամբ ատելություն է սերմանում, բայց մնում է անպատիժ:

Իսկ երբ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը սուր արտահայտություն էր արել, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն կալանավորեց Արմեն Գրիգորյանին, այլև սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդուն բանտում պահելով՝ գործնականում խոշտանգեց, հասցրեց մահվան, և դատարանի դահլիճում նա մահացավ:

Այ, սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար