Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը


ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը․«Սիրելի՜ հայրենակիցներ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը։ Շնորհակալ կլինեմ դիտարկումների համար։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ(ՄԱՍԿ)

Ծրագրի նախագիծ

Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի ժողովուրդների այն փոքրաթիվ խմբին, որոնք հազարամյակների տարբեր հատվածներում ունեցել են պետականություն և այսօր նույնպես ունեն։ Տարատեսակ արհավիրքների միջով անցնելու հետևանքով, այսօր ունենք մի իրավիճակ, որ հայ ժողովրդի մի հսկայական զանգված ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։

Ողջ հայության ներուժի համախմբումը հանուն Հայաստանի Հանրապետության գերխնդիր է։Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ պետականաշինություն, տնտեսություն, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն ցանկալի հաջողությունների հասնելու և արձանագրված ձեռքբերումները շարունակական զարգացնելու ու խորացնելու համար անկյունաքարային ու արժեհամակարգային սկզբունք է ինստիտուցիոնալիզմը։

Մարդու գործոնը բոլոր հարաբերություններում, որպես քաղաքացու մոտ ու քաղաքացու նկատմամբ բացասական վարքագծի գեներացման էլեմենտ պետք է հասցվի մինիմումի։

Միաժամանակ պետք է հաստատել, որ միայն ազատ ու երջանիկ քաղաքացին կարող է հանդիսանալ պետության կայացման ու հզորացման, համընդհանուր, բարեկեցության ու խաղաղության հաստատման ամենաճշգրիտ գործոն՝ սկսած շարքային ծառայողից, հասարակ գյուղացուց՝ վերջացրած տարբեր մակարդակի պաշտոնյաներով ու հասարակական սոցիալական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներով։


1․ Ինստիտուցիոնալիզմ

Տարբեր բնագավառներում ինստիտուցիոնալիզմի աստիճանը գնահատելու համար սահմանենք երկու հասկացություն։1.1 Ինստիտուցիոնալիզմի ցուցիչ, կարճ՝ ինսուբ։1.2 Ինստիտուցիոնալիզմի ցուցչի միավոր՝ օբսուբ (օբյեկտիվ և սուբյեկտիվ բառերից կազմված)։ 1.3 Հաշվարկների համար հիմք ընդունել 100 միավորանոց համակարգ։ 

Օրինակ, եթե ասում ենք, որ Պետական Եկամուտների կոմիտեի համակարգում ինսուբը հավասար է 0 օբսուբի, ուրեմն կատաստրոֆիկ վիճակ է, իսկ եթե ինսուբը հավասար է 100 օբսուբի, ուրեմն ամեն ինչ իդեալական է։Պետք է մշակել միասնական գնահատման համակարգ ըստ ոլորտների ինսուբի հաշվարկման համար։


2. Կոռուպցիայի դեմ պայքար

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարում ինսուբը փոքր է 50 օբսուբից։

Որպեսզի այն հասնի գոնե 70-80 օբսուբի, անհրաժեշտ է.2.1 Կոռուպիցայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, բացառությամբ մեկի, ով պետք է լինի կառավարող ուժի ներկայացուցիչ։ Հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։

2.2 Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների 60%-ից ոչ պակասը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։

2.3 Հաշվեքննիչ պալատի անդամների 60%-ից ոչ պակասը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները։ Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։2․4 - 2․1, 2․2, 2․3 ենթակետերում ներկայացված դրույթները ապահովվում են օրենքի ուժով։ 


3. Վարչական իրավախախտումներ

Վարչական իրավախախտումների, դրանց կանխարգելման, հետևանքների վերացման հարցը հասարակական սոցիալական հարաբերություններում ամենազգայուն խնդիրներից մեկն է։ Այս ոլորտում ինսուբը գտնվում է 30-40 օբսուբի միջակայքում։ Թե իրավաբանական, և թե ֆիզիկական անձանց դեպքում շատ կարևոր է, որ վարչական իրավախախտումները հստակորեն բաժանել երկու խմբի։

3.1 Վարչական իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել իրավախախտում իրականացնող սուբյեկտի կողմից ակամա՝ ոչ դիտավորյալ խախտումներ։ 3.2 Վարչական իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել իրավախախտում իրականացնող սուբյեկտի կողմից կամա՝ դիտավորյալ խախտումներ։

3.3 Ոչ դիտավորյալ իրավախախտումները պետք է ունենան ոչ խիստ ֆինանսական հետևանք, դիտավորյալ իրավախախտումները պետք է ունենան անհամաչափ խիստ ֆինանսական հետևանք։

4․ Տնտեսություն

Տնտեսության ոլորտում ինսուբը մոտավորապես հավասար է 50 օբսուբի։ Սա լավ ցուցանիշ չէ։ Տարբեր ու տարատեսակ ծրագրերի համահարթ սուբսիդավորումը մի կողմից առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից բանկային համակարգին բերում է «պառազիտ» վիճակի՝ տոկոսադրույքները տարիներով չեն իջնում, ինչն էլ դժվարացնում է սկսնակ տնտեսվարողների մուտքը ընդհանուր շուկա։

4.1 Հարկային քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ճիշտ բիզնես վարքագծի դաստիարակամանը և տնտեսության զարգացմանը։ Հնարավորինս շուտ պետք է անցնել «Միասնական հարկային համահարգի»։

4.2 Գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունում պետք է հաշվի առնել մեկ սեփականատիրոջ գույքերի կոնսոլիդացիայի սկզբունքը։Այլ հավասար պայմաններում մեկ գույքը և նույն արժեքի կոնսոլիդացված գույքը պետք է ընկնեն հարկման նույն սանդղակի տակ։4.3 Ցանկացած ոլորտում գերշահույթները պետք է ենթարկվեն լրացուցիչ հարկման։

4.4 Անհրաժեշտ է արդյունավետ գնահատել ընդհանուր տնտեսական վիճակը և առանձին ճյուղերի հնարավոր զարգացումներն առաջիկա 20 տարիների համար ու իրականացնել թիրախային միջամտություն այն բնագավառներում, որոնց զարգացման պոտենցիալը հիմնավորված է տնտեսագիտորեն։

4.5 Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ Սևանի ավազանում «Տնտեսական հրաշք» իրականացնելու նպատակով։


5. Առողջապահություն

Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ ինստիտուտ, որը շահագրգռված կլինի, որ քաղաքացին լինի առողջ, այն դեպքում, որ բազմաթիվ ինստիտուտներ կան, որոնք շահագրգռված են, որ քաղաքացին ունենա առողջական խնդիրներ։ Իրերի այս վիճակը կարելի է շտկել միայն մեկ ճանապարհով՝ առողջության համապարփակ ապահովագրությամբ։ Այստեղ պետք է բացառվի պետական մենաշնորհը։


6. Կրթություն

Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը մտել է խորը ճգնաժամի մեջ։ Նույնիսկ հեղափոխությունից հետո դրությունը շտկելու քայլերը երբեմն տվել են հակառակ էֆեկտ։

6.1 Օրենքով պետք է արգելվի ինչ-որ մակարդակից վերև պետական և համայնքային պաշտոնյաների երեխաների ուսուցումը մասնավոր ուսումնական հաստատություններում։6.2 Արմատապես պետք է վերանայվի առաջին դասարանների ձևավորման գործիքակազմը՝ հիմք ընդունելով տարածքային սկզբունքը (երեխան պետք է ոտքով գնա դպրոց)։

6.3 Դպրոցի տնօրենը պետք է նշանակվի օրվա իշխանության կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Իշխանության փոփոխությունն ավտոմատ կերպով չպետք է հանգեցնի որևէ դպրոցում տնօրենի փոփոխության։ 6.4 Ուսուցիչների աշխատավարձը որոշելու համար անկյունաքարային սկզբունք պետք է լինի նրա աշխատանքի արդյունքի գնահատումը։


7. Սոցիալական ապահովություն

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի վերջնական անցումով պետք է արմատական փոփոխություններ իրականացնել սոցիալական աջակցության համակարգում հետապնդելով երկու նպատակ՝իրականացնել ճշգրիտ, թիրախային, վարքագծային աջակցություն, մինիմալացնել քաղաքացուն պորտաբույծ կարգավիճակում դնելու հավանականությունը։


8. Արտաքին հարաբերություններ

8.1 Աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև, պատմական փորձը թելադրում է որդեգրել տարածաշրջանային ինտեգրացիայի սկզբունքը։8.2 Ձեռնպահ մնալ աշխարհաքաղաքական տուբբոլենտ իրավիճակներում որևէ կտրուկ, առանց հիմնավոր հաշվարկների և երաշխիքների քայլ անելու գայթակղությունից։

8.3 Հայաստանի Հանրապետությունն արտաքին հարաբերությունների ոլորտում որևէ պետության կամ վերպետական միավորման հետ հարաբերություններում անպայման պետք է հաշվի նստի Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ։8.4 Հետևողական քայլերով ձգտել հարևան բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։


9. Հայաստան-Սփյուռք

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններն իրենց ծրագրերում կարևորագույն տեղ են հատկացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։
Փաստը այն է, որ էական ձեռքբերումներ այդ բնագավառում չկան, և ողջ հայության ներուժի չնչին մասն է ուղղվում Հայաստանի Հանրապետության կայացմանը և զարգացմանը։

Սա հետևանք է ինստիտուցիոնալիզմի բացակայության։Ողջ հայության ներուժն առավելագույնս ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու համար, որպես կարևորագույն քայլ կարող է հանդիսանալ «Երկպալատանի խորհրդարանական» համակարգի ձևավորումը։ Ստորին պալատը պետք է լինի այսօրվա Ազգային Ժողովը։ Վերին պալատը պետք է ձևավորվի ողջ աշխարհի հայության կողմից, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։

Այս նպատակին հնարավոր չէ հասնել կարճաժամկետ հատվածում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև միջազգային իրավական հարաբերություններով պայմանավորված։ Որպես առաջին քայլ՝ պետք է օրենսդրական ճանապարհով իրականացնել փոփոխություններ «Հանրային խորհրդի» կառուցվածքի և ձևավորման կարգավորումներում, ինչպես նաև իրականացնել փոփոխություններ լիազորությունների տիրույթում ՝ վերը նշված նպատակին համահունչ։

10. Պաշտպանություն

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացումը։ Այս խնդրի լուծումն էլ էականորեն պայմանավորված է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ։Շատ կարևոր և արդիական հարց է զորակոչային օրենսդրության արմատական բարեփոխումը»։


Լրահոս

«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ
Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Կարևոր
Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ
Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ

ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)

Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն