Իրանական Aseman Airline ավիաընկերության ինքնաթիռը, որի անձնակազմը և ուղևորները եղել են միայն կանայք, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի «Շահիդ Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում, այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։
«Իրան Բանու» (պարսկերենից թարգմանաբար՝ «Տիկին Իրան») չվերթի ինքնաթիռը՝ 110 իրանցի կանանցով, որը վարում էր Շահրզադ Շամսը՝ Իրանի առաջին կին օդաչուն, կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) վայրէջք է կատարել Մաշհադի «Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում», - նշված է հրապարակման մեջ:
Չվերթն իրականացվել է մայրերի օրվա առթիվ։