Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։
Մեծ մասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջընթացը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը։
Նրա խոսքով, այժմ ավարտվել է միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը` Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզերի միջև։