Պաղեստինամետ ցուցարարները կաթի տուփեր են նետել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլի վրա Դուբլինի Թրինիթի քոլեջ այցելության ժամանակ, հաղորդել է The Telegraph-ը նոյեմբերի 10-ին։ Ըստ թերթի՝ ցուցարարները նաև վանկարկել են «Ամոթ», «Արյուն ձեր ձեռքերին» և «Ցեղասպան Ջո» կարգախոսներ։
Ցուցարարներից մեկը բղավել է. «Մենք չենք լինի ցեղասպանության մասնակից։ Ջո Բայդենին արգելված է մուտք գործել այս համալսարան»։ Ավելի վաղ իսրայելցի բանակցող Գերշոն Բասկինը The Times-ին ասել էր, որ Գազայի հրադադարի համաձայնագրի պայմանները մշակվել են Վաշինգտոնում Բայդենի վարչակազմի օրոք, բայց չեն հաստատվել Իսրայելի կողմից։
Ամերիկյան կողմը նույնպես լուրջ չի ընդունել առաջարկվող համաձայնագիրը։








