Փարիզում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Վաշինգտոնը ցանկանում է հասնել երկարատև խաղաղության։
«Մենք քննարկեցինք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված ընթացող բանակցությունները, ինչպես նաև էներգետիկ կայունությունը և պաշտպանական համագործակցությունը։
Միացյալ Նահանգները շարունակում է կենտրոնացած լինել երկարատև խաղաղության հասնելու վրա», - գրել է Ռուբիոն X-ում։








