Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ մահապատիժը ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար օրինականորեն հնարավոր է։
Այս մասին հայտարարել է PressTV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական կայքին։
«Մենք պետք է փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է պաղեստինյան ժողովրդին աջակցող երկու կամ երեք համախոհ երկրներից կազմված դատարանի ձևավորումը»,-ընդգծել է Ղարիբաբադին:
Նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն հայտարարեց, որ Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը պաղեստինյան տարածքում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։