Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

COP29-ը՝ Ադրբեջանում․ ինչո՞ւ են մի շարք պետություններ ներկայացել ցածր մակարդակի պատվիրակություններով

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ադրբեջանի Հանրապետությունում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։ 

COP-ը անցկացվում է ամեն տարի և ներառում ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Վերջինիս նպատակն է աշխարհի առաջնորդներին, գիտնականներին, քաղաքական գործիչներին և հասարակական կազմակերպություններին միավորել՝ կլիմայի փոփոխության մեղմացման, վերջինիս հետևանքների վերահսկման և ընդհանուր ռազմավարություններ մշակելու և իրականացնելու համար: Նման նախագծերի իրականացման համար կնքվում են ֆինանսական խոշոր գործարքներ, որոնք էլ, մեծ հաշվով, հանդիսանում են այն խթանը, որը շահագրգռում է պետություններին հյուրընկալել այս խոշորագույն միջազգային համաժողովը։

COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումն ընդունվել է դեռ անցած տարվա դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացրած լայնածավալ հարձակումից և Արցախի տոտալ հայաթափումից երեք ամիս անց։ Այս որոշմանն իր աջակցությունն էին հայտնել նաև ՀՀ իշխանությունները՝ փոխարենը պահանջելով վերադարձնել Ադրբեջանում պահվող 32 հայ ռազմագերիների։

Նշենք, որ Ադրբեջանը մասնակցության հրավեր ուղարկել է նաև Հայաստանին․ ի սկզբանե Հայաստանի իշխանությունները ճիշտ չէին համարում COP29-ին մասնակցությունը՝ կապված Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ, որոնցից 8-ը 2023 սեպտեմբերին գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներն են։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչության, ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու և այլ քրեական հոդվածներով։ Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հնարվոր է՝ մեկնի Բաքու, եթե Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին։ 

Ներկայումս ՄԱԿ-ի այս Կոնվենցիան ունի 198 կողմ՝ 197 երկիր և ԵՄ-ը․ այնուամենայնիվ, վերոնշյալ և այլ պատճառներով հիմնավորված, այս երկրներից ոչ բոլորն են համաձայնել մեկնել Բաքու՝ մասնակցելու համաժողովին, ըստ էության՝ բոյկոտելով այն, իսկ ահա որոշներն էլ իրենց մասնակցությունը հաստատել են պետության երկրորդ կամ երրորդ դեմքի գլխավորությամբ։

Եվ այսպես, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի փոխարեն Բաքու կմեկնի Ֆրանսիայի Շրջակա միջավայրի նախարար Քրիստոֆ Բեչուն՝ կապված Արցախյան հակամարտության շուրջ Ֆրանսիայի ձևավորած հայամետ դիրքորոշման և այդ համատեքստում ֆրանս-ադրբեջանական լարված հարաբերությունների հետ։ Նշենք, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքական շրջանակներ ներկայացնող շուրջ երեք տասնյակ գործիչներ հանդես են եկել միասնական ուղերձով, որտեղ դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում COP29 կլիմայական համաժողովին և պահանջում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ պատանդներին։

Չինաստանի պատվիրակությունը ևս չի գլխավորի երկրի առաջին, ոչ էլ նույնիկ երկրորդ կամ երրորդ դեմքը։ Չինաստանը COP29-ում կներկայացնի Չինաստանի կլիմայի փոփոխության հատուկ բանագնաց Սիե Ժենհուան, ով փորձառու է կլիմայական բանակցություններում։ Սա թույլ կտա խուսափել դիվանագիտական շփումներում լարվածությունից, հատկապես Ադրբեջանի հետ։ Այս պահին չինական քաղաքական օրակարգը հիմնականում կենտրոնացած է երկկողմ բանակցությունների վրա, ուստի առավել նպատակահարմար է համաժողովին ուղարկել ոլորտի հետ ուղղակիորեն առնչվող գործչի։

Ճապոնիան ևս չի ուղարկել կառավարության ղեկավարին, փոխարենը պատվիրակության մեջ ներառելով կլիմայական քաղաքականության կառույցների բարձր մակարդակի ներկայացուցիչների, ներառյալ Ճապոնիայի Կլիմայական նախաձեռնության անդամներին։ 

Գերմանիայից Բաքու չի մեկնի բարձր մակարդակի պատվիրակություն, փոխարենը՝ երկիրը կներկայացնի ԱԳՆ տեղակալ Ջենիֆեր Մորգանը, ով մասնակցել է միջոցառման նախապատրաստական քննարկումներին Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ կլիմայի փոփոխության բանակցությունների շուրջ։ Այս մոտեցումը համապատասխանում է Գերմանիայի ներկա ռազմավարությանը՝ նմանօրինակ միջոցառումներին պետության ղեկավարի կամ կառավարության բարձր պաշտոնյանենրի փոխարեն ներգրավված լինելու դիվանագիտական և նախարարական ներկայացուցիչների միջոցով։

Մեծ Բրիտանիան ևս կմասնակցի նախարարական մակարդակով։ Երկիրը կներկայացնեն Կլիմայի հարցերով նախարարն ու էներգետիկ անվտանգության և զրոյական ածխաթթու գազի (Net Zero) քարտուղարը, ինչպես նաև այլ նախարարներ։ Նրանց մասնակցությունը կխորհրդանշի Մեծ Բրիտանիայի շարունակական ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

Միացյալ Նահանգները կմասնակցի COP29-ին, սակայն ԱՄՆ պատվիրակությունը չի ներառի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված երկրում տիրող հետընտրական իրավիճակով, կադրերի սպասվելիք փոփոխություններով և այլն։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչությունը կլինի նախարարական մակարդակով, ԱՄՆ Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրահոլմը կղեկավարի պատվիրակությունը։

Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությունը COP29-ին ներկայումս անորոշ է։ Ուկրաինան դեռ մեկ ամիս առաջ կոչ է արել երկրներին բոյկոտել համաժողովը, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի դրան՝ հիշատակելով ՄՔԴ-ի կողմից Պուտինին առաջադրված ռազմական հանցագործությունների մեղադրանքները և նշելով, որ այն կարող է լրջորեն վտանգի տակ դնել միջոցառման հեղինակությունը։ Ուկրաինայի Եվրամիության դեսպանը զգուշացրել է, որ արևմտյան երկրները պետք է տեղեկացնեն Ադրբեջանին, որ չեն մասնակցի, եթե Պուտինը այնտեղ լինի։ 

Իսկ ահա մի շարք պետությունները որոշել են բոյկոտել և չմասնակցել COP29-ին։ Առավել ակտիվ դիրքերից հանդես է եկել Պապուա Նոր Գվինեան՝ հայտարարելով, որ երկիրը որոշել է  դուրս գալ ՄԱԿ-ի կլիմայի գլոբալ գագաթնաժողովից՝ «դատարկ խոստումների և անգործության» պատճառով: Վարչապետ Ջեյմս Մարապեն օգոստոսին հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի COP29-ին՝ ի նշան «մեծ ազգերի դեմ բողոքի»՝ «կլիմայի փոփոխության զոհերին արագ աջակցության» բացակայության պատճառով: Այնուհետև անցյալ շաբաթ արտաքին գործերի նախարար Ջասթին Տկկատչենկոն հաստատեց, որ Պապուա Նոր Գվինեան դուրս կգա բարձր մակարդակի բանակցություններից նոյեմբերի 11-ին Բաքվում (Ադրբեջան) մեկնարկող գագաթնաժողովի ժամանակ՝ այն որակելով որպես «ժամանակի ամբողջական կորուստ»։

Այս թեմայի համատեքստում առանցքային հայտարարություններով հանդես է եկել նաև համաշխարհային էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նա հայտարարել է, որ միանշանակ չի մեկնելու Բաքու․

Թույլ տալ նավթային ռեժիմին անցկացնել կլիմայական համաժողով, ըստ էկոակտիվիստի, «կեղծավորություն» է թե՛ Ադրբեջանի բնակիչների, թե՛ հայերի, թե՛ կլիմայի հանդեպ: «Աբսուրդ է, որ ավտորիտար ռեժիմն ինձ օգտագործում է որպես պատրվակ՝ արդարացնելու մարդու իրավունքների իր խախտումները, (հայ) ռազմագերիներին, այլախոհներին պատանդ վերցնելը, իսկ հետո համերաշխություն է հայտնում ինձ հետ՝ ցույցի հետևանքով կալանքի տակ գտնվելու համար»,- նշել է էկոակտիվիստը:

Այսպիսով՝ Բաքվում նոյեմբերի 11-22-ը անցկացվող COP29 համաժողովի հանդեպ երկրների ձևավորած դիրքորոշումներն ու մասնակցության ձևաչափերի տարբերությունները հիմնականում պայմանավորված են վերջինիս շրջանակներում երկրների ունեցած փորձառության, ցուցաբերած վստահության, մոտեցման լրջության, տարբեր երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակներով, ինչպես նաև հմիջոցառումը հյուրընկալող երկրի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների հետ։ Այնուամենայնիվ, անհերքելի է այն իրողությունը, որ համաժողովի ավարտից հետո Ադրբեջանն ունենալու է ոչ միայն միջոցառման անցկացման լիակատար փորձառություն, այլև միլիարդավոր դոլարների ֆինանսական պայմանագրեր։

Լրահոս

Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում
Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ
«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել
Կարևոր
«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

Լրացուցիչ նորություններ

...

Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին

NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար

Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ

Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ