ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում հոկտեմբերի 26-28-ը։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը դրականորեն է պատասխանել Մալայզիայում Մոդիի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին.«Այո, նա իմ ընկերն է։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, նա ինքն էլ դա ասաց երկու օր առաջ», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Nikkei Asia-ն նախկինում հաղորդել էր, որ Թրամփը կարող է հանդիպել Հնդկաստանի վարչապետի հետ իր ասիական շրջագայության ընթացքում:
Պորտալի տվյալներով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մալայզիայի մայրաքաղաքում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի ժամանակ: