Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ



Բոնի համալսարանի, Ուորվիքի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները պարզել են, որ երեք գործոն զգալիորեն մեծացնում են այն հավանականությունը, որ մի երկրում տեղի ունեցած բնական աղետն ուշադրության արժանի նորություն կդառնա մեկ այլ երկրում․ այդ գործոններն են՝ տպավորիչ կադրերը, զոհերի մեծ թիվը և երկրների բնակչության միջև անձնական կապերը։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behaviour ամսագրում և հիմնված է 2016 թվականից ի վեր տեղի ունեցած ավելի քան 2600 բնական աղետների վերլուծության վրա։ Գիտնականներն օգտագործել են Europe Media Monitor-ի տվյալները՝ Եվրոպական հանձնաժողովի այն բազայի, որը ամեն օր հետևում է 190 երկրից մոտ 20 հազար ԶԼՄ-ների հրապարակումներին։

Պարզվել է, որ միջազգային ուշադրությունն առաջին հերթին գրավում են հանկարծակի և տեսողականորեն տպավորիչ աղետները՝ երկրաշարժերը, հրաբուխների ժայթքումները, ձնահյուսերը և անտառային հրդեհները։ Որքան շատ են զոհերը, այնքան մեծ է հավանականությունը, որ դեպքի մասին կգրեն տուժած երկրից դուրս։

Սակայն ոչ պակաս կարևոր գործոն է եղել նաև տարբեր պետությունների բնակչության միջև անձնական կապերը։

«Մենք հայտնաբերեցինք, որ հատկապես կարևոր դեր են խաղում տուժած երկրի հետ սոցիալական կապերը», — պատմել է Բոնի և Ուորվիքի համալսարանների պրոֆեսոր Թիմո Ֆեցերը։

Միևնույն ժամանակ, աշխարհագրական մոտիկությունը կամ ընդհանուր լեզուն ինքնին չեն բացատրում ԶԼՄ-ների հետաքրքրությունը։ Հետազոտողները, մասնավորապես, օգտագործել են Social Connectedness Index-ը, որը գնահատում է տարբեր երկրների բնակիչների միջև կապերի ինտենսիվությունը՝ ըստ Facebook-ում փոխադարձ շփումների թվի։

Կապն այնքան նկատելի է եղել, որ ԶԼՄ-ները կարող են ավելի մեծ ուշադրություն դարձնել հեռավոր երկրում տեղի ունեցած աղետին, եթե դրա բնակչության հետ գոյություն ունեն սերտ պատմական կամ անձնական կապեր։ Օրինակ՝ հետազոտողների մոդելի համաձայն, գերմանական ԶԼՄ-ները մոտավորապես նույն հավանականությամբ կլուսաբանեին Մեքսիկայում 62 զոհ խլած փոթորիկը և Բանգլադեշում 100 կյանք խլած աղետը, չնայած նրան, որ Բանգլադեշը զգալիորեն ավելի մոտ է Գերմանիային։

Գիտնականների կարծիքով, անձնական կապերն ուժեղացնում են տեղի ունեցողի նկատմամբ հետաքրքրությունն ու կարեկցանքի զգացումը։ Այդպիսի կապերի անուղղակի ցուցիչ է եղել նույնիսկ տարբեր երկրների բնակչության գենետիկական մոտիկությունը։ Հետազոտողները կարծում են, որ դա արտացոլում է պատմական միգրացիոն գործընթացներն ու հասարակությունների միջև ձևավորված կապերը, և ոչ թե ԶԼՄ-ների ուշադրության ինքնուրույն պատճառ է։

Միաժամանակ հետազոտությունը բացահայտել է մտահոգիչ առանձնահատկություն․ երաշտներն ու ջրհեղեղները, որոնք կլիմայի փոփոխության առավել նկատելի հետևանքներից են, շատ ավելի հազվադեպ են դառնում միջազգային նորություններ։ Ի տարբերություն երկրաշարժերի կամ անտառային հրդեհների՝ դրանք հաճախ լուսաբանվում են հիմնականում այն երկրներում, որտեղ անմիջապես տեղի են ունենում։

Ֆեցերի կարծիքով, դա կարող է նպաստել գլոբալ տաքացման հետևանքների թերագնահատմանը․ կլիմայական սպառնալիքները ավելի հեշտ է անտեսել, քանի դեռ դրանք անմիջականորեն չեն ազդել մարդկանց վրա։


Լրահոս

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը
Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները
Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել